Հեղինակային գրվածքներ

Երբեմն հոգու ճիչը արտահայտում ենք գրվածքների տեսքով: Եվ ահա մի նախաձեռնություն՝ հավաքագրել երիտասարդ ստեղծագործողների հեղինակային գործերը մի տեղում, ովքեր նաև մեր ծրագրի «Գիրք և թեյ» ակումբի ակտիվ մասնակիցներն են:

Եվ այսպես.

_._._. այժմ հետևեք մեր հաջորդ հեղինակին_._._._._

Էլեն Պողոսյան
(մի երկու խոսք հեղինակի մասին 🙂 )

Ես Ելենան եմ, բայց ինձ Էլեն են ասում այն մարդիկ, ովքեր ինձ իրենց մոտ ու հարազատ են համարում և ես նրանց նույնպես։Գրածս կարդալիս առաջին հերթին չեմ ուզում, որ սկսես կարծիք ձևավորել իմ մասին, այլ իմացիր այն, ինչը կօգնի ստեղծագործություններս հասկանալ մասամբ։ Ես իսկապես այնքան հակասական մարդ եմ, որ դու չես պատկերացնի։ Հակասական լինելս ինձ շատ է օգնում իրերն ու երևույթները դիտարկել տարբեր տեսանկյուններից, իսկ եզրակացություններ անում եմ սկզբից ու հիմնականում չեմ սխալվում։ Գրում եմ, ստեղծագործում, որովհետև կարծում եմ դա ինքնարտահայտման, ինքնակատարելագործման ամենալավ ձևն է։Ըստ իս, տարբերվող մտքեր ունենալու կամ առհասարակ տարբերվելու համար ջանքեր պետք չէ գործադրել․մարդն այն է, ինչ կա ու նրան տեսնում է այդպիսին շրջապատը։ Մի խոսքով, գլուխ չեմ ցավեցնի իմ մասին գրելով ու կուզենամ,որ գրվածքներս կարդալիս ամեն ոք մտքում մեկին ունենա, կուզենամ ամեն մարդ ընթերցելիս պատկերացնի, որ չի կարդում, այլ իր մտքերն ու զգացմունքներն է իմի բերում․․․
37114471_270389087068534_5878534086066176000_n


Լուսաբացները թող դիմավորվեն աստղեր որոնած աչքերով մաքուր։
Թո’ղ,որսամ նորից հայացքներդ պաղ։
Թո’ղ,սիրեմ հոգիդ,ո’չ ինքնությունդ։
Ցերկվա լույսից խավարող միտքդ,
Թող արևամուտ տեսնի կեսօրին։
Բայց թող չձգտեմ կատարյալ լինել
Այն զգացմունքով,որ չունեմ ներսում։
Մի’ աղերսիր սեր և մի’ ստիպիր ինձ։
Ես արև դարձած քեզ եմ ջերմացնում,
Բայց աչքերը քո մառախուղից զատ,
Չեն տեսնում ծակող շողերս անսանձ։
հ.գ.
Երկուսով լինել մեկ ամբողջություն, բայց չստիպելով նրան դառնալ <<Դու>>։
************************************************************************

-Իսկ ու՞ր են հիմա մեզ սպասող մարդիկ։
-Չէ,մեզ երբեք էլ չեն սպասել այդտեղ,
Զի մեզ չեն ներում ճանապարհները,ժամանակներն ու արևագալը…
************************************************************************

Փակ շուրթերով ես կգոռամ անունդ նուրբ,
Անունդ,որ ինձ հետ եկավ մինչև ծայրը այն ժայռերի,
Ուր ես վաղուց թաղել էի հույսերն,հույզերն իմ խառնածին,
Մի ելևէջ և դու հիմա իմ ձեռքերում։
Ես թողել եմ ազատ քամուն շոյել վարսերդ նրբահոտ,
Թող որ սիրեմ ես այդ քամին,
Որ ամեն մի շնչից հետո քո բույրը միշտ մարմինս զգա…
************************************************************************

Եվ վառվեցին արևներս ոսկեման,
Ու չհասան մեղմ քայլերս աստղերին,
Ամեն անցվոր կանգնեց,նայեց ու ժպտաց,
Բայց բարևել մեկի մտքովն էլ չանցավ։
Արի լացենք արցունքներով այն անգին,
Որ մեզ ներում,սրբագրում են հույզերից,
Անցած,մեռած ու խորտակված մտքերից,
Սիրահարված,բայց անծանոթ սերերից…
***********************************************************************

Ու թե մանրանա,հոգիդ բեկորվի,
Մի փորձիր երբեք հավաքել նրան։
Մասնատված հիմա,այն էլ հազարի,
Չես կարողանա ամեն բան նորից իր տեղում դնել։
Իսկ շեղումներից խույս տալու համար,
Սիրի’ր ինքդ քեզ,հետո` ուրիշին։
***********************************************************************

Թե դու չլինես…
Ես կույր եմ այդժամ։
Ես կսիրեմ լոկ խավարը վսեմ,
Կպաշտպանեմ ինձ խավարասերից,
Մթոտ ծալքերում միշտ լուռ ծվարած այն կարիճներից,
Որոնց վրայից իմ հոգու արյան հոտն է միշտ զգացվում,
Պաշտպանի’ր,հիմա ինձ՝ մեղսավորիս,
Պաշտպանի’ր,որպես վերջին փրկություն,
Թու’յլ տուր ինձ ողբալ կորուստս անձայն,
Բայց հառաչելիս էլ չխանգարես։

Արուսիկ Մանուկյան

(մի երկու խոսք հեղինակի մասին 🙂 )
Ես Արուսիկն եմ Մանուկյան, 21 տարեկան, սովորում եմ ՇՊՀ-ի լրագրության ֆակուլտետի առաջին կուրսում։Ավելի շատ սիրում եմ կարդալ,քան՝ գրել, իմը երգն է, երաժշությունը, ռոքը, ջազզը, խենթերը… խելառները…իսկ Արուսիկին ավելի շատ կարելի ճանաչել գրածներից, քան ներկայացնելով։ Բայց ամեն դեպքում երջանիկ կլինեմ եթե հասկանաք ու սիրեք գրածներս…
35653830_1920169508274222_1225069035259953152_n
Երիտասարդ ստեղծագործող՝ Արուսիկ Մանուկյան
 Ասում են, թե
տաք եղանակները
ինչ-որ մեկին կարոտել է
տալիս…
Իսկ ես ամեն արևոտ օր
համոզում եմ ինքս ինձ էլ,
որ եթե կա
կարոտելը…
Ինչի՞ն է պետք տաքն ու
ցուրտը
մեկ է հոգիդ ամեն դեպքում
կարոտում է, ու կարոտում…
Բայց կան մարդիկ,
որոնց համար
լրիվ մեկ է տաք է, թե ցուրտ:
Հա երանի նրանց,
որ կարոտից հեռու են շատ,
ու երանի «կարոտներին»,
որ նրանցից են այդքան
հեռու…
************************************************************************
Արի գնանք միասին
բոլորից հեռու,
թռչենք երազով երկնքի
հյուսված մեր հոգուց,
սիրուց,
կարոտից…
այն կարոտից, որ կողքիդ
կարոտում եմ քեզ…
************************************************************************

Սոնա Հակոբյան

(մի երկու խոսք հեղինակի մասին 🙂 )

Սովորում եմ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի հեռուստառեժիսուրա բաժնում։ Սիրում եմ լուսանկարել, կարդալ, երաժշտություն լսել… Գրում եմ, որովհետև ուրիշ ելք չունեմ)) Իմ, ապրելաձևիս, երևակայություններիս ու աշխարհիս մասին գրածներս են պատմում ու մեկ-մեկ ինձ թվում է, որ ոչ թե ես եմ ինչ որ բան գրում, այլ նրանք ինձ… Մեկ֊մեկ մենակ մնալով զգում եմ, որ կարոտել եմ ինձ ու վերադառնում եմ գրասեղանիս մոտ՝ իմ աշխարհի մուտքի դռան մոտ ու գրկում ինձ, հերքում ինձ և հասկանում…

35345795_1863880320370455_7333763138749202432_n

Եթե գարուն է, և կորցրել ես ինձ,
Դուրս արի փողոց անձրև ժամանակ,
և կգտնես ինձ ջրափոսերի պղպջակներում,
որոնք հուշում են՝
անձրևը երկար է գալու,

Եթե ամառ է,ու կորցրել ես ինձ
ոչ մի քաղաքում դու ինձ չես գտնի.
ճախրիր դեպի դաշտ, տունս այնտեղ է,
և գուցե այնտեղ դու ինձ կգտնես…

Թե ինձ կորցրել ես իմ եղանակում,
դուրս եկ փողոց,
և փողոցների տերևների մեջ
դու ինձ կգտնես,
կամ խշխշոցի…

Ու թե ձմռանն ես դու ինձ կորցրել,
տանից դուրս գալու կարիքը չունես…
և վստահաբար
թեյիդ գոլորշում դու ինձ կփնտրես
մինչ ես քնել եմ սուրճիդ բաժակում…

************************************************************************************

Ծալապատիկ նստենք փողոցներում՝ խաչմերուկի մոտ, թիկն տանք երազանքին, ու մի օր գուցե խաչվեն մեր կյանքի Երազները…. 
*************************************************************************************
Դատարկ փողոց,
Քամոտ մի սեր,
Երազ, Լուսին, Արձագանքներ…
Դատարկ այգի,
Անհուշ գիշեր,
Քաղաք, Հրաշք, Մաշված լապտեր…
Դատարկ կտուր,
Ամայի բակ,
Բաժակ երկու, Լուսին, Կիթառ…
Քամոտ մի սեր,
Սիրոտ գինի,
Բաժակ դատարկ
Ու Բաժակ լի…
*************************************************************************************
Ձյուն իմ, արի՛, այսօր նստենք
դու` փողոցում
ես` աղմկոտ սրճարանում`
պատուհանի դեմ ու դիմաց
ու զրուցենք
ես` աշնանից,
դու` քո եկած ճանապարհից…
Արի նստե՛նք,
Թե չէ գալիս ու գնում ես բույրերի պես…
Տեղ-տեղ սպիտակ,
տեղ-տեղ մաշված գոյությունդ չի հերիքում.
Շատ եմ ուզում, որ ես խոսեմ,
իսկ դու կարդաս…
Հետո լռես
Սպիտա՜կ Սպիտա՜կ…
Ու գիշերում` թուխ կապույտի գրկում անգամ
նույն ճերմակը հավերժ խորհես…
Ձյուն իմ, արի՛ այսօր նստենք ամեուրեք`
Նստարանին,
Տանիքներին,
Երկնքի մեջ ու
Ճամփեքին…
**********************************************************************************
Մեկ, երկու, երեք…
Այն օրը ,երբ դու որոշես գնալ
Անձրև կգա քո սիրած կանաչ երկնքից…
Այլևս երբեք չես լսի գարնան ձայնը,
Որ անվանել էիր ծիծաղ…
Կդադարես շնչել աշունը,
Որ կոչել էիր վալս առանց երգի
Ու մեկ երկու երեք…
Պատից կընկնի դիմանկարս
Կփշրվի.
Ու էլ ոչինչ չի մնա քո մեջ…
Մեկ, երկու
Ու Մեկ…
***********************************************************************************
Տու՛ր, աշու՛ն, ինձ քո թեյնիկը…
Սիրտս աշունոտ թեյի է կարոտ…
Ջրի տեղ՝ անձրև,
Թուրմը՝ խաշամով,
Շաքարավազ՝ սեր…
Տո՛ւր ինձ, աշո՛ւն, բաժակը քո…
Քո բաժակից եմ ուզում ես խմել,
Քամոտ բաժակից,
Խաշամաբույրով
Մի բաժակ տաք թեյ…
********************************************************************************
Այսօր իմն է գիշերը
Ես էլ նրանն եմ, անգի’ն,
Սառն ու տաք են հուշերը
Սեղանին` կարմիր գինին…
Պոկվի’ր հուշից, սիրելի’ս,
Արի’ փակվենք մութի մեջ,
Արի նայենք երկնքին
Թող չհերիքի գինին մեզ…
Արի’ հալվենք լույսերից,
Աստղերից ու հուշերից,
Արի’ սարքենք բազմություն
Կարմիր գինու շշերից…
Արի’ սպասենք արևին,
Թող գա, խլի քեզ ինձնից,
Թող միայն շիշը մնա
Որպես թանկ հուշ քեզանից,
Կարմիր գինու շշերից…
*****************************************************************************
Գնում էինք միասին․
Ես
Քամին ու
Երազանքներս․․․․
Շարքով էինք գնում՝
հետևում Ես էի,
մեջտեղում՝ Քամին,
իսկ առջևում՝
Երազանքներս․․․
Advertisements