Մեր մասին

Արդեն 5-րդ տարին է, ինչ «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» («ՀԵՔ») ծրագիրը միավորում է երիտասարդների՝ նպատակ ունենալով խթանել վերջիններիս ինքնավարությունը, նախաձեռնությունը և քննադատական մտածողությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ավելի մասնակցային և ժողովրդավար հասարակության կերտմանը։ Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:

Այս բլոգի միջոցով ծրագիրը կլուսաբանի իր նորությունների և ակումբների հետաքրքիր հանդիպումների մասին։ Բլոգում կտեղադրվեն նաև ակումբավարների և ակումբների մասնակիցների կողմից տվյալ ամսվա թեմայի վերաբերյալ հետաքրքիր հոդվածներ։ Հոդվածները կլինեն հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

ԹԻՐԱԽ ԽՈՒՄԲ

Ծրագրի շահառուները Երևանի և Գյումրու, ինչպես նաև Հայաստանի աղքատ համայնքների 16-30 տարեկան երիտասարդներ են, որոնք ունեն սահմանափակ հնարավորություններ։ Առաջնային շահառուները ծրագրի կողմից ընտրված 30 երիտասարդ ակումբավարներն են, իսկ երկրորդական շահառուներն են ծրագրում իրականացվող ակումբների, երիտասարդական նախաձեռնությունների, ինչպես նաև սոցիալական մեդիայի միջոցով հասանելի երիտասարդները։

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ուսուցողական դասընթացներ․ Ծրագրի ընթացքում 3 անգամ «Թրեյներների Ազգային Թիմ»-ի հետ համատեղ անիմատորների համար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ, որոնց նպատակն է անիմատորներին սովորեցնել՝

  • ոչ-ֆորմալ կրթության* սկզբունքները ու գործիքները

  • հմտություններ, որոնք կարևոր են և անձնական, և մասնագիտական աճ ունենալու համար (ժամանակի կառավարման, հաղորդակցման, կոնֆլիկտների կառավարման, և մի շարք այլ հմտություններ)

Երիտասարդական ակումբները ձևավորվում են երիտասարդների ընդհանուր հետաքրքրությունների շուրջ (օտար լեզուներ, արվեստ, հոգեբանություն, և այլն)։ Ակումբների հանդիպումները վարում են անիմատորները, ինչը հնարավորություն է տալիս վերջիններիս քննարկումներ ծավալել՝ հնարավորություն տալով երիտասարդներին հանդիպել և քննարկել սոցիալական, քաղաքական և տնտեսական տարբեր խնդիրներ։ Ակումբների հանդիպումները տեղի են ունենում ամեն շաբաթ, շաբաթական մեկ անգամ Երևանում և Գյումրիում։

Մենթորությունն իրականացվում է ծրագրի թիմի կողմից անհատական կամ խմբակային ձևաչափով՝ անիմատորների կրթական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու և վերջիններիս ներուժը հնարավորինս բացահայտելու ու կիրառման մեջ դնելու համար։ Ակումբի յուրաքանչյուր հանդիպումից առաջ և հետո անիմատորները համապատասխան ուղղորդում են ստանում ծրագրի թիմի կողմից՝ ակումբի աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ։ Անիմատորների հետ հանդիպումների ընթացքում ծրագրի թիմը փորձում է իդենտիֆիկացնել և վերհանել անիմատորների ձգտումները, երազանքները և ցանկությունները՝ փորձելով վերջիններիս հետ միասին հնարավոր ուղիներ գտնել դրանց իրականացման համար։

Հեռավար ուսուցման (E-learning) հարթակում յուրաքանչյուր ամիս տեղադրվում է տվյալ ամսվա թեմայի (oր․՝ «Ինչպե՞ս սովորել սովորել») վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը պարունակում է ներածական մաս, գրականության և համացանցային հղումների ցանկ, թեմատիկ հարցաշար, քննարկումների ֆորում, ինչպես նաև տեսանյութեր։ Էլ հարթակը հնարավորություն է տալիս՝

  • Ամսվա թեմայի շուրջ անիմատորներին տրամադրել տեսական նյութ

  • Աջակցել անիմատորներին ակումբերի նախապատրաստական աշխատանքներում՝ տրամադրելով հարթակ, որտեղ վերջիններս կարող են քննարկել իրենց ունեցած փորձը, ինչպես նաև հարցեր հղել միմյանց և ծրագրի թիմին։

Երիտասարդական նախաձեռնությունները միջոցառումներ են, որոնք մշակվում և իրականացվում են ծրագրում ընդգրկված անիմատորների կողմից «Էսպաս» և «ԿԱԶԱ»-ի Գյումրու կենտրոններից դուրս։ Միջոցառումների նպատակն է ստեղծագործ և տպավորիչ մոտեցմամբ հանրությանը ներկայացնել ակումբներում քննարկվող այն խնդիրները, որոնք անիմատորները կհամարեն հատկապես կարևոր բարձրաձայնելու համար։

Քաղաքացիական կրթության ձեռնարկի  նպատակն է ներկայացնել երիտասարդների հետ աշխատելու մեթոդներ, ինչպես նաև մտորումներ՝ այսօրվա երիտասարդի զարգացման մոտիվացիայի և նրա հետ հաղորդակցվելու հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Այն նաև ինքնաճանաչման և ոգեշնչման մեծ հնարավորություն կտա բոլոր այն եիտասարդներին, ովքեր փորձում են բացահայտել իրենց ներուժը: Ձեռնարկի ստեղծման հիմք է հանդիսացել «ԿԱԶԱ» հիմնադրամի «ՀԵՔ» ծրագիրը՝ որպես երիտասարդական աշխատանքի և քաղաքացիական կրթության հաջողված օրինակ:

Բլոգը ՝ տես վերեւում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s