Հայ երիտասարդը կարող է իր ապագան կառուցել Հայաստանում

Սեպտեմբերի  25-27֊ը Գյումրիում տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի նորընտիր ակումբավարների առաջին դասընթացը։ Սրանով էլ տրվեց ծրագրի հերթական մեկնարկը։

Արդեն 4֊րդ տարին է, ինչ ծրագիրը ջանասիրաբար տարածում ու խրախուսում է ակտիվ քաղաքացիության գաղափարը հայ երիտասարդության շրջանում։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև մեր նպատակն է, որ հայ երիտասարդը հավատա, բացահայտի ու կիրառի իր ներուժը, որ հայ երիտասարդը չանտեսի իր շրջապատում տեղի ունեցողն ու լինի նախաձեռնող, որ հայ երիտասարդը լինի պահանջատեր և պատասխանատու միևնույն ժամանակ, և վերջ ի վերջո, որ հայ երիտասարդը իր ապագան կառուցի Հայաստանում։ 

Ծրագրում առկա տարբեր բաղադրիչներն իրենց հետաքրքիր ու հնարամիտ մեթոդներով հենց դրան են տանում։ Երիտասարդների վերապատրաստման դասընթացների միջոցով, օրինակ, ծրագիրն ուղղակիորեն աշխատում է 30 երիտասարդների հետ Գյումրիում և Երևանում։ Վերջիններս էլ իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում են իրենց հասակակից երիտասարդներին քննարկումների ակումբների միջոցով։ Դասընթացների ընթացքում երիտասարդները սովորում են բացահայտել ու ճիշտ կիրառում գտնել իրենց ներուժի համար, ինչպես նաև ստանում են հմտություններ, որոնք չեն կարող զարգացնել որևէ այլ տեղ։ Մինչդեռ այս հմտությունները չափազանց կարևոր են աշխատանք գտնելու և, ընդհանրապես, կյանքի տարբեր իրավիճակներ հաղթահարելու համար։ Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր։

Անիմատորների վերապատրաստման հերթական դասընթացը

ԲՈՒՀ֊ն ավարտած հազարավոր երիտասարդներ, ովքեր գործազուրկ են և միակ բանը, որ անում են այդ կարգավիճակից ազատվելու համար, բողոքելն է։ Վերջիններս զլանում են պրպտել ու բացահայտել աշխատաշուկայի պահանջները, աշխատել իրենց վրա, ինչն էլ արդյունքում իրենց անձնային և մասնագիտական աճ է ապահովելու, ինչու չէ, նաև լինել ավելի նախաձեռնող ու ստեղծել այն աշխատանքը, որը չեն գտնում։ Ծրագրի մեկ այլ բաղադրիչ՝ քննարկումների ակումբներն էլ իրենց հերթին քաղաքացիական հասարակությունում առկա տարբեր խնդիրների քննարկման համար անաչառ հարթակ են ստեղծում։ Ակումբներում թեմաները ներկայացվում ու քննարկվում են բազմակարծության մթնոլորտում, որն էլ մասնակիցներին հնարավորություն է տալիս ինքնուրույն վերլուծել իրավիճակը ու համապատասխան եզրահանգման գալ, ինչու չէ նաև խնդրի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Կարևոր է նշել նաև, որ բոլոր թեմաները ներկայացվում են շատ հեշտ ու մատչելի մեթոդներով։ Օրինակ, եթե քննարկման թեման վերաբերում է «Փախստականների իրավունքներ»֊ին, ի՞նչ եք կարծում, ինչպ«Լվացք փռելու իրավունք» նախաձեռնությունը Գումրիումես կարելի է ավելի լավ պատկերացում կազմել փախստականների հիմնախնդիրների մասին։ Իհարկե, փախստականի դերում հայտնվելու միջոցով։ Այս և նմանատիպ այլ մեթոդներով թեման ավելի պարզ ու ընկալելի է դարձվում ակումբների մասնակիցների համար։

Եթե մեր ծրագիրը ձեզ հետաքրքրեց, միացեք մեր քննարկումների ակումբներին Երևանում /Նալբանդյան 29, հեռ․՝ 010541844/ և Գյումրիում /Շահումյան 69, հեռ․՝ 031256528/։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s