Խաղաղության Արվեստ

Դեկտեմբերի 6-ին Գյումրու Վարպետաց փողոցում մի յուրօրինակ շարժում էր նկատվում: Այն տանում էր դեպի մի գեղեցիկ կառույց՝ «Կազա»  շվեյցարական հիմնադրամ՝ «Արվեստասերների» ակումբի հերթական հանդիպում:

Սենյակում, որտեղ հավաքվել էինColaj այդքան լուսավոր դեմքեր, անգամ դատարկ անկյուն չկար կանգնելու համար: Այդ բոլոր երիտասարդներին միավորում էր մի ընդհանուր հետաքրքրություն, դա նրանց անծայրածիր սերն ու նվիրումն էր արվեստին: Ակումբավարները ներկայացնում էին հանդիպման թեման՝ «Կոնֆլիկտներ…խնդիրներ․․․Արարենք խաղաղության մեղեդին ինքներս»։ Մասնակիցները խմբավորվել էին նկարիչների, երաժիշտների, բանաստեղծների և այլ ստեղծագործ անձանց խմբերում՝ յուրաքանչյուրը ձգտելով ստեղծել խաղաղության իր մոդելը: Տրվեց մեկնարկը, և բոլորն անցան գործի։

Սենյակի տարբեր անկյուններում կարելի էր տեսնել միևնույն գաղափարի շուրջ համախմբված մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում էր խաղաղություն արտացոլելու իր յուրօրինակ մոտեցումը: Հանդիպման մեկնարկից չէր անցել նույնիսկ մի քանի րոպե, իսկ նկարիչների համար նախատեսված պաստառները թաթախված էին վրձիններց հոսող գունագեղ ջրաներկի մեջ: Երաժիշտները կարծես նոր նոտաներ էին հորինում, իսկ ստեղծագործության արդյունքը կարծես հոգու մեկ ընդհանուր հնչյուն լիներ:

Շրջելով խաղաղություն «կերտող» այս մարդկանց միջով՝  որոշեցի հարցնել, թե արդյոք ի՞նչ  են զգում վերջիններս խաղաղություն ստեղծելուն միտված մտքերի ու պատկերների այս հորձանուտում:  Եվ պատասխանները, որ լսեցի, և՛ ուրախացնող էին, և մտորելու առիթ էին տալիս։

Peace picԱղավնի (արվեստասեր) – Գիտեք, մեծ խաղաղություն եմ զգում, բայց ինչ որ տեղ քաջ գիտակցում եմ, որ պատերազմները շարունակվելու են ու խաղաղություն ստեղծելը միայն ինձանով չէ: Ոգևորություն եմ ապրում, հոգևոր խաղաղություն զգում: Շատ կարևոր է, որ ինքդ զգաս այն, ինչ փորձում ես ստեղծել: Այսօր ես Խաղաղության Աղավնին  եմ (ժպտում է):

Սյուզանա (նկարիչ) – Առաջին անգամն է, որ այստեղ եմ: Խաղաղ եմ:

Անի (նկարիչ) – Շատ կրակ կա: Ճիշտ է, խաղաղություն ենք ստեղծում, սակայն դա այն է, ինչ հիմա զգում եմ:

Բաբկեն (դերասան) – Սենյակում ներկաներից բխող խաղաղություն եմ զգում:

Անդրանիկ (երաժիշտ) – Նմանատիպ պահերը երազանքի նման են: Ինձ շատ խաղաղ եմ զգում:

Մարո (նկարիչ)- Այստեղ շատ սեր կա ու ոչ ոք չի մտածում, թե վերջում խաղաղության ինչպիսի պատկեր է ստանալու: Կարևորը հոգեկան հանգստությունն ու դրանից բխող սերն է:

Սեգ (կինոռեժիսոր)- Վաղուց չէի ստեղծագործել, ինձ համար լավ հնարավորություն է: Բարի լիցքեր, դրական մթնոլորտ:

Վահագ (նկարիչ) – Թեման շատ լավն է, կարելի է խենթություններ անել: Դրական, առողջ, պայծառ միջավայր է: Ինչքան հաճախ լինեն նմանատիպ պահերը, այդքան լավ:

Մանե (երաժիշտ)- Ներսումս վերելք է, չէ որ ես եմ ստեղծագործում:

Վարդուհի (երաժիշտ)-Անբացատրելի բան եմ զգում, երազելու մեծ հնարավորություն է:

Ասում են, այն հանգստությունը, որ մարդիկ չեն հասկանում, քաոս են անվանում: Վստահ եմ, ներկաները շատ պարզ գիտակցում էին այս քաոս կոչվող հանգստության էությունը: Գիտակից, թե անգիտակից կերպով մարդիկ ներքին համագործակցության մեջ էին մտել միմյանց հետ:  Ոմանք նկարում էին երաժշտության հնչյունների ներքո, մյուսները՝ գրում՝ միաժամանակ ակնդրելով պաստառների վրա անդադար այս ու այն կողմ վազող վրձինների պարը: Կարծես բոլորը խաղաղ էին։ Սա հենց այն է, ինչի ձգտում էին բոլոր ներկաները։ «Խաղաղությու» կոչվածը դարձել էր իրեղեն ու շոշափելի, որոնցից մի քանիսը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։

Լիլիա Հարությունյան, «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի մասնակից

******

Ապրել խավարում միայնակության,
Երազել լույսը` հավերժ բերկրանքի
Երկյուղը սրտում այն համոզմունքի,
Որ զարկը դաժան հենց քեզ կդիպչի,
Որ մանուկն անմեղ, դեռ նոր արարված
Խավարի ծովում կմնա անդարձ,
Որ կրակոցի ակնթարթ տևող հարվածից հետո
Չի տեսնի վերջին արևը անգամ։
Դեռ չբողբոջած ծիլերը գարնան
Թերևս վերջին անգամ կժպտան,
Որ հորձանոթում հավերժ խաբկանքի
Կապրի օրերը լալագին կյանքի,
Որ ոչ թե կապրի, այլ զուտ կշնչի
Նման վանդակում փակված մի թռչնի,
Որն ունի թևեր, բայց ոչ ճախրանքի,
Քանզի թռչնակին ճախրելու համար
Պետք չեն լոկ թևեր՝մի կույտ փետուրից,
Եվ ոչ էլ սահման՝գծված արյունից:
Այլ ազատություն` ի վերուստ շնորհված
Եվ ոչ չարիքի սահմանը հատած:
Կյանքը չի ստեղծվել մարտելու համար
Եվ ոչ էլ անգամ իշխելու համար․
Ապրել, զուտ պետք է ապրելու համար,
Կատարելություն գտելու համար։
Իսկ խաղաղության պակասն աշխարհում,
Զրկել է մարդուն «մարդ» անվանվելուց…..
Օգնի՜ր ՏԵՐ ԱՍՏՎԱԾ…
Նրանք չգիտեն գինը հաշտության։

      Հեղ.` Տաթևիկ Ժաքյան և Արսեն Սարգսյան

A piece of peace

Everyone knows the definition of peace,
But there are few who feel the sense of this.
You may hear: “Let’s live in peace”,
But actions are contrary to this.

Let actions speak louder than words,
Let’s try to surprise even Gods,
People ! wake up from a deep sleep,
We don’t need conflicts indeed!

      Հեղ.` Աղավնի Ղուկասյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s