Աղբ, թե՞ արվեստ

Մարտի 12-ին Արվեստասերների ակումբում տեղիIMG_4097 ունեցավ «Աղբ, թե՞ արվեստ» հանդիպումը: Հանդիպման թեման շատ վաղուց էր պտտվում ուղեղումս, ու շատ մեծ էր ցանկությունս այն իրագործելու։ Եվ քանի որ «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում ակումբներում մարտ ամսվա քննարկումների համար ընտրվել էր «Ինչպե՞ս եմ փոխկապակցված իմ շրջակա միջավայրի հետ» թեման, ինձ հաջողվեց իմ գաղափարն իրականություն դարձնել:

3 տարի առաջ մի հետաքրքիր ֆիլմ դիտեցի՝ «Աղբանոց» (“Waste land”) վերնագրով և այն ուղղակիորեն հեղաշրջեց իմ պատկերացումն աղբի մասին: Սկսեցի ինտերնետում փնտրել նյութեր՝ աղբի վերաօգտագործման (upcycling) մասին և պարզվեց այն շատ տարածված է Եվրոպայում: Մեծ թվով լուրջ ընկերություններ զբաղվում են աղբի կուտակմամբ և վերաօգտագործմամբ: Եվրոպայի շատ երկրներում կան հատուկ աղբամաններ՝ նախատեսված աղբի տեսակավորման համար. Դրանք նույնիսկ համապատասխան պիտակներ ունեն, որպեսզի դյուրացնեն աղբի տարբեր տեսակների հավաքումը: Տեսակավորված աղբը հասնում է համապատասխան հաստատություններ, որոնք էլ այդ, այսպես կոչված, պոտենցիալ աղբից ստեղծում են արվեստ կամ ուղղակի պիտանի իրեր: Այսպիսով մասամբ լուծվում է նաև մերօրյա ամենամեծ խնդիրներից մեկը՝ շրջակա միջավայրը մաքուր պահելը:

IMG_4115Սկսեցի ինքս փորձարկումներ անել տանը կուտակված իրերով և հիանալի լուծումներ գտա: Օրինակ՝ պլաստիկ շշերից թևնոցներ կարելի է պատրաստել, իսկ օգտագործված թեյի բարձիկներից և ստվարաթղթից կարելի է գեղեցիկ լամպեր ստանալ: Մտածեցի, որ պետք է կիսվել այս մտքերով մյուսների հետ, և Արվեստասերների ակումբը տվեց ինձ այդ հնարավորությունը:

Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, մասնակիցները ոգևորված էին՝ իրենց իսկ ձեռքով հնից նորը ստեղծելու մտքով: Նյութերը բավական շատ էին. հավաքել էինք ձեռքի տակ եղած աղբը՝ շշեր, թելիկներ, հին կտորներ, անձեռոցիկի տուփեր, թեյի բարձիկներ և այլն: Բոլորը մեծ եռանդով աշխատում էին: Ոգևորությունը մեծ էր: Հանդիպման ավարտին բոլորը ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնք կցուցադրվեն ծրագրի վերջում նախատեսվող ցուցահանդեսին:

Նելլի Մկրտչյան, Երևանի Արվեստասերների ակումբի անիմատոր

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s