Բնության և մարդու կապի մասին

Զրույց Զինա Գրիգորյանի՝ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի այլընտրանքային պաստառների մրցույթի հաղթող և «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի 2013-2014թթ․ կամավորի հետ 

Զինան Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մասին․ Բրիտանական ֆիլմերի փառատոնը այս տարի նվիրված էր սիրո տարածման և պահպանման գաղափարին։ Հանդիսատեսին ներկայացվել էին 2014 թվականի արտադրության տարբեր ժանրերի ֆիլմեր՝ կատակերգությունից մինչև վblog,ավերագրական, որոնք պատմում էին սիրո, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Առաջին ֆիլմը, որը դիտեցի «Վիրունգա» ֆիլմն էր։ Քանի որ փառատոնի ֆիլմերի մուտքն ազատ էր, հանդիսատեսն այնքան շատ էր, որ բացի այն, որ նստելու տեղ չկար, կանգնելու տեղ էլ էր դժվար գտնել։ Դժվարությամբ, սակայն կարողացա դիտել ֆիլմը։ Այնուհետև Բրիտանական խորհրդի կայքում տեսա փառատոնում ներկայացվող ֆիլմերի համար այլընտրանքային պաստառների մրցույթի հայտարարությունը և որոշեցի մասնակցել։

Ինչի՞ մասին էր մրցույթը․ Մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր պատրաստել և ներկայացնել փառատոնի ֆիլմերին առնչվող պաստառ: Ընտրեցի 3 ֆիլմ՝  «Վիրուգա», «Նմանակման խաղ», «Բել», որոնց համար ցանկանում էի պաստառներ պատրաստել։ Ընտրածս ֆիլմերը շատ տարբեր էին իրենց բովանդակությամբ, սակայն բոլոր ֆիլմերում կարելի էր գտնել սիրո գաղափարը և վերջինինս տարբեր դրսևորումները։ Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 23 պաստառ, հաղթող են ճանաչվել 3 պաստառ, որոնցից մեկը «Վիրունգա» ֆիլմի համար ներկայացված իմ պաստառն էր։

Կպատմե՞ք Ֆիլմի և Ձեր պատրաստած պաստառի մասին․ «Վիրունգա» ֆիլմը պատմում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Վիրունգա Ազգային պարկի մասին, որտեղ պաշտպանության տակ են գտնվում մի շարք կենդանիներ, այդ թվում լեռնային գորիլաները, որոնք ապրում են միայն Կոնգոյում և անհետացման վտագի տակ են։ Ֆիմի գործողություններն ուղղված են բնության և բիոբազմազանության պահպանմանը և այդ ճանապարհին հանդիպող ամեն տեսակի խոչընդոտների հաղթահարմանը։ Պաստառում մի տեսարան եմ ներկայացրել, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը գորիլային գրկած տանում է։ Այդ կերպ ցանկացել եմ ընգծել բնության և մարդու ներդաշնակ կապը։ Պաստառում կարող եք տեսնել նաև ֆիլմից մի նախադասություն “If we lose them, we will have lost something very important for humanity” («Եթե մենք կորցնենք նրանց, մենք կկորցնենք մի շատ կարևոր բան մարդկության համար»)։

Ի՞նչ խորհուրդ կտայիք այն երիտասարդներին, ովքեր նման մրցույթներ տեսնելիս վարանում են մասնակցել․ Խորհուրդ կտայի երիտասարդներին ավելի նախաձեռնող լինել։ Մրցույթի մասնակիցներս տարբեր մասնագիտություն ունեինք, բայց դա չխանգարեց մասնակցել մրցույթին և հաղթող ճանաչվել։

Ինչ֊որ կապ տեսնո՞ւմ եք «ՀԵՔ» ծրագրում Ձեր մասնակցության և այս մրցույթում հաղթող ճանաչվելու միջև։ «ՀԵՔ» ծրագիրն ինձ շատ բան է տվել, այդ թվում նաև անձնական ներուժս ճանաչելու և կիրառելու հնարավորություն, նախաձեռնելու հմտություն ու այլընտրանքային մտածելակերպ զարգացնելու կարողություն։ Կարծում եմ հենց դրա շնորհիվ է նաև, որ որոշեցի մասնակցել այլընտրանքային պաստառների մրցույթին և, ի վերջո, հաղթող ճանաչվեցի։

blog

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s