Խոսում են ակումբների մասնակիցները.Հակոբ Կազանջյան

11132068_930630023665686_582732582_nԸնտանիքիս հետ Հալեպից տեղափոխվել եմ  Հայաստան 2013 թ.­ից եւ հաստատվել եմ Գյումրիում։ Սկզբում ոչինիչ չէի հասկանում հայ հասարակության ընկալումների մասին եւ ոչ մի զգացմունք չունեի Հայաստանի վերաբերյալ։ Վախի զգացում կար իմ մեջ, երբ հաղորդակցվում էի մարդկանց հետ, քանի որ լեզվական տարբերությունների պատճառով, մարդիկ կարող էին ինձ այլ կերպ հասկանալ եւ ընդունել։ Նույնիսկ մի քանի անգամ տհաճ պատմությունների մեջ եմ ընկել մարդկաց կողմից չհասկացված լինելու պատճառով։

1. Ո՞ր ակումբներին եք հաճախում։ Ինչո՞ւ։

2014թ.­ին իմացա «ԿԱԶԱ» հիմնադրամի մասին։ «Աշխատանքային հմտությունների» դասընթացին մասնակցելով՝ ինձ համար բացահայտեցի նաեւ տարբեր «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի երիտասարդական ակումբները, որտեղ ակումբավարները անկաշկանդ, հետաքրքիր եւ ընկերական մթնոլորտ են ստեղծում։ Այս ամենը ինձ մոտիվացրեց հաճախելու տարբեր ակումբներ։

2. Արդյո՞ք «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիրը ինչ­որ ազդեցություն է ունեցել Ձեր ու Հայաստանում քաղաքացիական հասարակության Ձեր ընկալման վրա:

Առավել հաճախ մասնակցում եմ «Անգլախոսների», «Իրադարձությունների կենտրոնում» եւ «Արվեստասերների» ակումբներին։ Ինձ համար չափազանց հետաքրքիր են ակումբներում քննարկվող թեմաները, որոնց շնորհիվ նորանոր բացահայտումներ եմ անում Գյումրիի, հայերի, հայկական մշակույթի, մարդկանց մտածելակերպի մասին, որոնք ինձ օգնում են նոր շրջապատում ապրելիս։ Բացի այդ, մասնակցությունն ակումբներին մեծապես նպաստեց ինքս ինձ վերագտնելուն։ Կամաց­կամաց սկսեցի զգալ, որ մենակ չեմ, զգացի շրջապատի սերը եւ ձեռք բերեցի ընկերներ։ Ակումբներ այցելելու շնորհիվ նոր եմ սկսում պատկերացում կազմել Հայաստանում քաղաքացիական հասարակության մասին եւ կարող եմ ասել, որ շատ բան կախված է մարդուց, ով ստեղծում է այն միջավայրը, որտեղ կարող է կայանալ առողջ քաղաքացիական հասարակությունը։

3. Եթե կարողանայիք ինչ­որ բան փոխել մեր հասարակությունում, ի՞նչ կփոխեիք:

Եթե կարողանայի հայ հասարակության մեջ փոփոխություն անել, ապա կխստացնեի օրինապահությունը, որպեսզի չլիներ վտանգված լինելու զգացում մարդկանց մոտ։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s