Մաքուր պահենք մեր գյուղը

«ԿԱԶԱ» շվեյցարական blogմարդասիրական հիմնադրամի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի Գյումրու կամավորների կողմից 2015 թ-ի հունիսի 30-ին Շիրակի մարզի Թորոս գյուղում մեկնարկեց «Մաքուր պահենք մեր գյուղը» նախաձեռնությունը: Նախապես ընտրվել էր Թորոս գյուղը, քանի որ այնտեղ առկա չեն աղբամաններ, ինչն էլ իր հերթին բնապահպանական և աղբահանության խնդիրների պատճառ է դառնում:

Եվ այսպես, Թորոս գյուղի երիտասարդների և գյուղ մեկնած մի խումբ կամավորների համատեղ ջանքերով կառուցվեց բավական տարողունակ աղբաման՝ օգտագործելով երկրորդային թափոններ, տվյալ դեպքում՝ պլաստիկ շշեր:

Նախքան աշխատանքի հիմնական մասին անցնելը՝ Գյումրու կամավորների կողմից անցկացվեցին տարաբնույթ և հետաքրքիր սառույց-կոտրուկներ ու ծանոթացման խաղեր՝ նպատակ ունենալով մտերմացնել մինչ այդ պահը իրար անծանոթ երիտասարդներին:

Աղբամանի պատրաստման աշխատանքները բավական բուռն ու արագ ընթացք ունեցան, որին միացան ոչ միայն գյուղի երիտասարդները, այլ նաև մանուկները, ովքեր ջանք չէին խնայում աջակցել իրենց ավագ ընկերներին։

Իրականացված նախաձեռնությունը մի շարք նպատակներ էր հետապնդում. աղբահանության և բնապահպանության խնդիրների վերհանում, գյուղական երիտասարդության համախմբում մեկ միասնական նպատակի շուրջ, երկխոսություն գյուղի և քաղաքի երիտասարդության միջև, upcycling, ինչպես նաև «ԿԱԶԱ» հիմնադրամում իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերի ներկայացում: Նկատեցինք, որ միջոցառման ավարտին տեղի երիտասարդները ոգեշնչվել էին նախաձեռնությամբ և պատրաստ էին հետամուտ լինել իրենց գյուղը մաքուր պահելու գործին։

Հեղինակ՝ Ալմիրա Նիկողոսյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s