Ի՞նչ կա համակարգչից այն կողմ․․․

IMG_8371Ինֆորմացիոն դարաշրջանում ակնհայտ է նաեւ կյանքի արագ ռիթմը, որը իր հերթին պատճառ է հանդիսանում շատ ու շատ սթրեսների։Այս ամենի հետ մեկտեղ երիտասարդները ավելի ու ավելի են կապվում համակարգչային առօրյայի հետ, որտեղ միգուցե գտնում են «հարմարավետություն»։ Եվ ահա ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնք խոչընդոտ են հանդիսանում երիտասարդների ինքնազարգացման համար։

Երիտասարդների ակտիվ գործունեությանը, համակարգչից այն կողմ նրանց ժամանցային ինքնակազմակերպմանը նպաստելու համար ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց “Offline days” 3­օրյա երիտասարդական նախաձեռնությունների շարքը։ Այս շարքը բացվեց «Կդոր մը Լեննական» խորագրով լուսանկարների ցուցահանդես­ մրցույթով՝ ցույց տալու Գյումրին երիտասարդների աչքերով։ Ցուցահանդեսին ներկայացվել էին գյումրեցի երիտասարդների կողմից արված 25 լուսանկար։ Ներկա գտնվողները, ինչպես նաեւ անցորդները քվեարկում էին իրենց հավանած լավագույն նկարի օգտին։ Այսպիսով, ներկայացված լուսանկարներից ընտրվեց ամենաշատը հավանության արժանացած մեկ նկար, որի հեղինակին հանձնվեց մրցանակ՝ ձեռագործ բարձ՝ պատրաստված հենց ծրագրի անիմատորների կողմից։

Երկրորդ օրը նվիրված էր ազգային խաղերին ու երգերին՝ խթանելու բակային մոռացված խաղերն ու մեր ազգային արժեքները։ Կազմակերպիչ անիմատորները անցորդներին հրավիրում էին խաղալու ազգային բակային խաղեր։ Սրան զուգահեռ միջոցառման մասնակիցներին ներկայացվում էին ազգային զարդանախշեր՝ նախօրոք կարված փոքրիկ բարձերի վրա։ Երեկոյան կազմակերպվեց «Եռանկյունի» ֆիլմի բացօթյա դիտում։

Միջոցառումների շարքը եզրափակվեց  Շիրակի մարզային գրադարանի աջակցությամբ։ Գրադարանի բակային հատվածում 11760073_741059066004547_3499045824495088540_nկազմակերպվեց բացօթյա սրճարան, որը եզրափակվեց «Էմփիռեյ» ռոք խմբի մենակատար Սուրեն Պողոսովի համերգով։ Սրճարանը անվճար էր եւ յուրաքանչյուր սեղան նախատեսված էր տարբեր ինտելեկտուալ, հոգեբանական եւ զարգացնող խաղերի, ինչպես նաեւ ընթերցանության համար։ Գրադարանի հրաշալի մթնոլորտը ավելի ազդեցիկ էր դարձնում միջոցառումը։

Ավելի քան 30 հոգի ներկա էին այս եզրափակիչ միջոցառմանը, որը շատերին ծանոթացրեց նաեւ մարզային գրադարանի խաղաղ ու տրամադրող միջավայրին, ինչպես նաեւ որոշ ժամանակով կտրեց համակարգչային կախվածությունից։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s