Իմը, թե՞ քոնը

11797986_720551954711090_1109886011_n«Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է իր մտահոգությունը վերջին 4 օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և հատկապես խաղաղ բնակիչների վիրավորման դեպքերի հետ կապված: Ուորնիկը նշել է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք խնդիրը բանակցությունների սեղանի շուջը, այլ ոչ թե մարտադաշտում լուծելու համար»։

panorama.am

«Կրակի ռեժիմի դադերուցումն այն է, ինչ մենք պահանջում ենք մենք ՝ ուկրաինական կողմը, այն ինչի մասին մենք երազում ենք : Կրակի դադարեցման ռեժիմը հանդիսանում է հիմնական և առավել կարևոր պայման Մինսկի համաձայնագիրը իրականացնելու համար»,- նշեց Պ. Պորոշենկոն

Российский диалог

Օրվա մի փոքրիկ մամլո խրոնիկոն, որը ստիպեց ինքս ինձ հարցնել․ «Ինչու՞ և ո՞րն է այս հարցերի լուծման բանալին»: Այս փոքրիկ հարցը, որպես ինձ ուղեկից հասա Գերմանիա. այստեղ միջազգային թրեյնինգ էր:

Հավաքվել էին հայը, հրեան, ռուսը ու ուկրաինացին, վրացին ու գերմանացին: Ուսուցողական մի գործընթաց, որտեղ մենք միասին սովորում էինք կառուցել մեր մտքերը, մեր ապագան: Այստեղ մենք չունեինք կոնֆլիկտներ, մեր էթնիկական առանձնահատկությունները միայն հոգևոր հարստացման հիմք էին: Այստեղ մենք ունեինք մեկ ապագա և լծված էինք այդ ապագան միասին ավելի կատարյալ դարձնելու գործին: Թրեյնինգի ընթացքում մի հետաքրքիր դեպք վերհիշեցրեց ինքս ինձ տված հարցը և հուշեց նաև պատասխանը:

Մշակութային երեկոյի ընթացքում հայկական սեղանին հայտնվեց հայկական սուջուխը և միառժամանակ վրացական սեղանին վրացական չուչխելան: Իրականում, դրանք գրեթե նույն մթերքներն էին և շատ դժվար էր գտնել տարբերությունը: Հանկարծ վրացական սեղանից հարց հնչեց . «Ձեր սեղանի սուջուխը իրականում մեր չուչխելան չէ»: Եվ պատասխանը, որ հնչեց ինձ հիանալի լուծում թվաց շատ կոնֆլիկտային իրավիճակների համար: Պատասխանն այսպիսին էր . «Մեր սուջուխը իրականում ձեր չուչխելայի եղբայրն է»: Պատասխանը ջնջեց իմն է, թե՞ քոնը բաժանման անհրաժեշտությունը։

Ինքնաթիռը նորից ինձ իջեցրեց Հայաստան, նորից միացա մեդիային, նորից պայքար էր, նորից բաժանում էր իմ և քոնի: Այո՛, փաստորեն նրանք դեռ չեն հասկացել, որ սուջուխը չուչխելայի եղբայրն է, որ նրանք մասնիկն են մեկ ամբողջի:

Նաիրա Մխիթարյան, Հոգեբանական ակումբի անիմատոր

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s