Երևանը մեր և ուրիշների աչքերով

12278212_746474035484209_172960819_nԵրևանը`մեր վարդագույն քաղաքը, այսօր Հայաստանի համար հանդիսանում է քաղաքական, մշակութային, գիտական և տնտեսական կենտրոն: Լինելով բազմամյա քաղաք, ունենալով նորացվող ու զարգացող ճարտարապետություն, մշակութային ժառանգություն ներկայացնող կենտրոներ` այն անտարբեր չի թողնում օտարեկրացիներին: Այստեղ, ի տարբերություն քաղաքական ու տնտեսական բազմապիսի խնդիրներին, շարունակում ենք ժպտալ, ստեղծել, հավատալ:

Օրեր առաջ ֆրանսախոսների ակումբում հյուրընկալել էինք երկու շվեյցարացի ուսանողուհիների, ովքեր սովորում են Լոզանի դաշնային պոլիտեխնիկական համալսարանում և իրենց մագիստրոսական թեզը գրում են Երևանի ուրբանիզացյաի վերաբերյալ՝ ներկայացնելով Ալեքսանդր Թամանյանի բարեփոխումները և ժամանակակից ճարտարապետությունը Երևանում: Նրանք ներկայացրեցին, թե ինչպես է ընթանում Երևանում ուրբանիզացման գործընթացը, որոնք էին Ալեքսանդր Թամանյանի կատարած գլխավոր բարեփոխումները, որոնք վերափոխեցին ամբողջությամբ քաղաքի տեսքը՝ դարձնելով այն ժամանակակից ու զարգացող քաղաք և որոնք են ներկայումս տեղի ունեցող փոփոխությունները:

Բոլորս հաճելիորեն տպավորված էինք բովանդակալից ներկայացումից և ուրախ այն դրական կարծիքից Հայաստանի ու Երևանի մասին, որը նրանք հասցրել էին կազմել Հայաստանում եղած կարճ ժամանակահատվածում: Համեմատելով եվրոպական քաքաղաքները Երևանի հետ՝ նրանք նշեցին, որ այստեղ ավելի շատ են կանաչապատ տարածքները, որ Երևանում կարելի է ոտքով զբոսնել և ծանոթանալ քաղաքի ճարտարապետությանը և քաղաքին, ինչը հնարավոր չէ եվրոպական մեծ քաղաքներում: Եվ ի վերջո այստեղ մեծամասնություն է կազմում Էթնիկ տարրը , բնակչության մեծամասնությունը հայեր են, ինչը այսօր խնդիր է եվրոպական շատ երկրներում:

Ակումբի այս հանդիպումը հագեցած էր այլ աչքով քաղաքը տեսնելու և քո սեփական ապրումների ու զգացողությունների հետ համեմատության պահերով: Իրականում, հասկանում եմ, որ գուցե մենք ավելի շատ կարիք ունենք կանաչապատ տարածքների, ավելի շատ ու բազմատեսակ խնդիրների լուծման, բայց մի բան հստակ է՝ Երևանը ինքնատիպ ու յուրօրինակ քաղաք է, այն հայկական է, Երևանում քեզ զգում ես տանը, մի զգացողություն, որ չես ունենում եվրոպական մեծ քաղաքներում: Երևանի բարեկարգման համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս և հենց դա է տանը զգալու զգացողության հարատևության գաղտնիքը:

Լիլիթ Գասպարյան, Ֆրանսախոսների ակումբի անիմատոր

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s