Երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…

ArthurԴեկտեմբեր ամիս, ոչ այնքան ցուրտ, ինչքան կարծում էինք և ոչ այնքան ձյունառատ, ինչքան սպասվում էր:
Դեկտեմբեր, այսինքն արդեն երկու ամիս առաջ ես սկսեցի իմ կամավորական աշխատանքն իմ հետաքրքրասեր ու հավես ընկերների հետ: Հիանալի է, երբ աշխատում ես այնպիսի մարդկանց հետ, ում հետ իրոք զգում ես, որ մեր գունազարդ ու հետաքրքիր մոլորակը սկսում է ավելի արագ պտտվել, և դա, իրոք, հիասքանչ է:

Ես ունեմ մի քանի նախասիրություններ՝ ֆուտբոլը, շախմատը, աշխարհը և, ամենակարևորն ու առաջնայինը իմ կյանքում եղել ու մնում է, օգնությունը. օգնություն ցուցաբերել բոլորին՝ ընկերներիդ, շրջապատիդ, հարազատներիդ: Դրանցից ամեհիասքանչն այն պահն է, երբ օգնում ես անծանոթներին, որոնք իրականում պարզվում է, այնքան էլ անծանոթներ չէին. ուղղակի նրանց դեռ չէի ճանաչում:

Նախ և առաջ, ինչպես բոլոր սկսնակների հետ, այնպես էլ ինձ հետ դժվարություններ առաջացան: Ես սկսեցի հիասթափվել, սկսեցի մատների արանքով նայել իրականությանը, որը այնքա՜ն բարդ ու դժվարին էր թվում: Ես սկսում էի նմանվել այն հիմարին, որի համար «անհնարը» բառարանում գտնվում էր առաջին հորիզոնականում:
Բայց գիտե՞ք, իմ բախտը երևի բերել է. չէ՞ որ ես հայտնվել էի այնպիսի մի շրջապատում, որտեղ վախը, ատելությունը, չարաշահումը և, գրողը տանի՝ այն անհնարը, որը ինձ փակուղում էր թողել ուղղակի տեղ չունեին: Եվ ահա, այն մարդիկ, որոնք «անծանոթներ» էին ինձ, սկսեցին վեր բարձրացնել և ապացուցել, որ իննսունինը անգամ ես սխալ եմ եղել, բայց հարյուրերորդում ես ճիշտ էի:

Ակամայից ուզում եմ վերադառնալ մեր ներկային, այն ներկային, որն ուղղակի գեղեցիկ է և միևնույն ժամանակ այնքա՜ն հետաքրքիր, որ ակամայից չեմ ուզում մեր մոլորակը պտտվի, առհասարակ, բայց չեմ էլ ուզում մոռանալ, որ մոլորակը մենք ենք պտտում այն անպարտելի ուժով, որը անվանում ենք՝ ընկերություն:

Մեր ներկան դեկտեմբերն է, և այն մեզ հուշում է, որ շուտով ամանո՜ր է, որը բացի ուրախությունից այլ բան չի հուշում: Բայց նույնությամբ պիտի հիշենք այն, որ ամանորը մեր հաճած կապվում է նաև այն անիծված գումարի հետ ու նյութականի հետ, որը այն ռետինի նման, որ շատ հեշտությամբ ջնջում է մատիտի ստեղծած արվեստը, կարող է ջնջել նաև մարդկանց դեմքից ժպիտը, որն այնքան հիասքանչ է, երբ մենք ենք այն պարգևում: Իսկ մեր ակումբների նպատակներից մեկն այն է, որ մարդիկ սիրով և ուրախությամբ ներկայանան, բայց հավասարազոր դառնությամբ հեռանան ակումբից՝ սպասելով հաջորդին:

Ես Արթուրն եմ «Հետաքրքրասերների ակումբի» անիմատորներից մեկը: Ակումբը վարում եմ Աննա Կարա-Գևորգյանի հետ Գյումրիում: Օգտվելով այս հիանալի առիթից, մեր ակումբի անունից շնորհավորում եմ բոլորիդ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ՝ ցանկանալով կյանքում կարճատև, բայց հաճախակի երջանկություն:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s