Երբ զգում ես, որ արդարացել են ակնկալիքներդ…

«ԿԱԶԱ» հիմնադր12528682_554271608079647_909977361_oամի Գյումրու անգլախոսների ակումբի 2015 թվականի նոյեմբերի 28-ի հանդիպումը աննկարագրելի էր ինչպես մասնակիցների բազմազանությամբ, հետաքրքրվածությամբ, այնպես էլ թեմայի բովանդակությամբ ու հագեցվածությամբ: Օրվա տպավորություններն ինձ ոգեշնչեցին գրելու այս հոդվածն ու կիսելու ձեզ հետ: Հանդիպման թեման էր «Մշակութային բազմազանություն»-ը: Ակումբին ներկա էին «Եվրոպական Կամավորական Ծառայություն» ծրագրով Գյումրի ժամանած կամավորները՝ Քիրստինե Քնուդսենը Դանիայից, Սաբինա Ռակոզին Լեհաստանից և Սեբաստիան Ռիչլովսկին Գերմանիայից: Նրանք ակումբի մասնակիցներին հետաքրքիր ու բովանդակալից կերպով ներկայացրեցին իրենց երկրների, ժողովուրդների և մշակույթների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր: Մթնոլորտն այնքան ջերմ էր, որ ակումբի մասնակիցները միմյանց հերթ չէին տալիս իրենց հետաքրքրող հարցերը կամավորներին ուղղելու համար:

12510608_554280828078725_744669894_o

Արդյունքում ժամուկեսի փոխարեն մեր ակումբը տևեց մոտ երեք ժամ, դրանից հետո անգամ շատերը դժկամությամբ էին միմյանց «ցտեսություն» ասում:

– Ուղղակի հոյակապ է այդքան մոտիվացված երիտասարդներ տեսնել միաժամանակ,

զգացվում էր, որ նրանք մեծապես ունեն նմանատիպ հանդիպումների կարիք: Հնարավորության սահմաններում սիրով կհամագործակցեմ ձեր ակումբի հետ, – ասաց ԵԿԾ կամավոր Քիրստինե Քնուդսենը:

Գնալով ավելի շատ եմ համոզվում, որ մեր ծրագիրն իսկապես կարևոր է ինչպես Գյումրի քաղաքի, այնպես էլ Շիրակի մարզի համեմատաբար մոտ համայնքների երիտասարդության համար, անգլախոսների ակումբն այն յուրօրինակ հարթակն է, որտեղ կարելի է ինչպես խորացնել լեզվական հմտությունները, այնպես էլ ձեռք բերել նոր գիտելիքներ համընդհանուր թեմաների վերաբերյալ, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, լինել պահանջատեր ու նախաձեռնող՝ այս կերպ նպաստելով քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Բացի վերը թվարկված նպատակներից՝ չի կարելի չխոսել նաև այն անձնային փոփոխությունների մասին, որոնք տեղի են անգլախոսների ակումբ հաճախող երիտասարդների մոտ, ինչի մասին վկայում են հենց իրենք՝ մասնակիցները: Ակումբների ընթացքում երիտասարդներն ազատորեն արտահայտում են իրենց տեսակետները տարբեր հարցերի շուրջ, կարողանում են լսել միմյանց, հավասարաչափ բաշխել ուշադրությունը, ձևավորում են խոսքի մշակույթ, ձեռք են բերում համարձակություն, մտքի ճկունություն, թիմային աշխատանքի ունակություններ և այլն:

Ալմիրա Նիկողոսյան

Գյումրու անգլախոսների ակումբի անիմատոր

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s