ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ… ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

12557235_983993571646823_1349549475_oՁմեռ + Աղվերան + Keys to Employability – Intercultural Competence  + Ես + մասնակիցներ տարբեր երկրներից + ICIRLD = այս առաջին հայացքից տարօրինակ թվացող բանաձևը ներկայացնում է իմ մասնակցությունը “Keys to Employability – Intercultural Competence”  վերնագրով թրեյնինգին, որը կազմակերպել էր ICIRLD  (International Center for Intercultural Research, Learning and Dialogue) կազմակերպությունը:

Ասեմ, որ դա իմ թվով երկրորդ մասնակցությունն էր նման ծրագրի:

Իրականում երբևէ չէի հանդիպել այսքան տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչների մեկ վայրում:

Բնականաբար մտովի քեզ համար անում ես տարբեր բացահայտումներ, եզրահանգումներ…օրինակ այն, որ մի շարք կարևոր հարցերում մենք` նախկին սովետական միության երկրների ներկայացուցիչներս, ունենում էինք նմանատիպ դիրքորոշում:

Ակամայից հիշեցի մի էպիզոդ, որը տեղի ունեցավ հենց առաջին օրը և ուղեկցեց մեզ ամբողջ թրեյնինգի ընթացքում 🙂 Հենց այդտեղ էր, որ ես հասկացա, թե ինչ է նշանակում մշակույթների տարբերություն: 12  երկիր   ներկայացնող բոլոր  մասնակիցները   հյուրանոցի ընդունարանում սպասում էին իրենց սենյակների բանալիներին և սենյակակիցներին: Այդ ընթացքում ես ծանոթացա Պորտուգալիայի ներկայացուցչի հետ, զրույցի ընթացքում (չգիտես ինչու) հարցրեցի նրան. “Are you married” (ամուսնացած ե՞ք): Շփման լեզուն բնականաբար անգլերենն էր: Դուք չեք կարող պատկերացնել նրա դեմքի արտահայտությունն ու զարմանքը, երբ նա լսեց այդ հարցը: Ներողություն խնդրեցի, չնայած ինքս էլ զարմացած էի նրա   արձագանքից և որոշեցի զգույշ լինել հարցեր տալիս այն դեպքում, երբ առնչվում ես այլ մշակույթ կրող մարդկանց հետ:

12528517_983993464980167_1348151130_o

Ամեն ինչ հարթվեց, մենք մնացինք լավ ընկերներ նրա հետ: Կարծում եմ նա դեռ երկար ժամանակ չի մոռանա և ժպիտով կհիշի թե́ այդ միջադեպը և թե́ ինձ 🙂

Ի հեճուկս այն փաստի, որ տվյալ ծրագիրը միջմշակութային ասպեկտին էր ուղղված, շատ հաճախ ես առիթ էի ունենում ռետրոսպեկտիվ հայացք գցելու իմ արմատներին, իմ մշակութային արժեքներին` երգ, պար, խոհանոց, ավանդույթներ, հյուրասիրություն: Ինչպես նաև վերանայելու և թարմացնելու իմ ունեցած գիտելիքները և հմտությունները:

Տիգրանուհի Բայաթյան

Երևանի ֆրանսախոսների ակումբի անիմատոր

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s