Երջանկություն

12540983_1815142375380068_3442430424452424622_nԵրջանկություն. ահա մարդկության փնտրտուքների պատճառը, ահա այն, ինչ մարդիկ իսկապես վախենում են կորցնել և վախենում են նույնիսկ նրանք, ովքեր այն դեռ չեն էլ գտել:
Մենք` մարդիկս, միշտ փնտրում ենք այն: Մեզանից շատերը գտնում են, մնացածը՝ ոչ, բայց կան նաև նրանք, ովքեր կասկածում են և ուղղակի շարունակում նորից ու նորից փնտրել:
Կյանքի իմաստներից է ապրելը, ուղղակի ապրելը չպլանավորելով այն, չխախտելով, չսկսելով նորից ու նորից, այլ շարունակելը, շարունակել այն, ինչ արդեն սկսել ենք, բայց չպատրաստվելով դրան:
Նրանք, ովքեր պատրաստվում են, երբեք էլ չեն սկսի ապրել, քանզի պետք է ուղղակի շարունակել:
Կյանքը հետաքրքիր է նրանով,  ինչ կա. այն, ինչ չի բացահայտվել, այն, ինչ չի գտնվել և չի ցուցադրվել: Կյանքը այն է, ինչը մենք  չենք պլանավորել:
Երջանիկ է նա, ով տալիս է, ուղղակի նվիրաբերում, առանց երկար մտածելու, առանց պլանավորելու այն. չէ՞ որ ասածս ապացուցում է այն իրականությունը, որ մենք սիրելով ենք սիրվում, ապրելով հասկանում և ընկնելով սկսում բարձրանալ: Մարդիկ իրավացի են այն ժամանակ, երբ ապրել են և այն խաբուսիկ կարծիքները համընկել են մեկմեկու ու այն ժամ նոր են հասկացել, որ պլանավորվածը խախտվել է, որ չի կատարվել այն, ինչ «պետք» էր:
Մենք միայն այն ժամանակ ենք հիշում տխմարին, երբ նա հասնում է հաջողության, բայց մենք միևնույն է չենք փորձում հասկանալ, թե դա ինչպե՞ս է կատարվել, ինչպե՞ս հիմարը հանկարծ կերպարանափոխվեց  և դարձավ այնպիսին, ինչպիսին չէր կարող լինել, բայց գիտեք այն հիմարը, որը օգնում է այլևս հիմար չէ, նա արդեն երջանիկ է, չէ՞որ նա տվել է, տվել այն, ինչ ուներ, իսկ բոլորն առանց բացառության ունեն այն, ունեն բարություն, բայց քչերն են գիտակցում, որ այն նվիրաբերելուց հետո չի պակասում, այլ ավելանում է կրկին ու կրկին:
Տվեք այն, ինչ ունեք, տվեք շատերին, տվեք բոլորին, և արդյունքը կլինի այն, որ շատերը քիչ, բայց Ձեզ էլ կտան, իսկ արդյունքում Դուք կստանաք ավելին քան ունեիք, չէ որ Դուք արդեն երջանիկ եք:
Մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ խնձորենին աշնանն է իր բարիքները նվիրաբերում և դա այլևս զարմանալի չէ և չի ուրախացնում մեզ, մենք դրան արդեն ընտելացել և սովորել ենք, բայց մենք միշտ ուրախանում ենք՝ տեսնելով խնձորենու տված բարիքները, այն կարմիր խնձորները, որը նա մեզ է նվիրաբերում:
Եվ մեր ակումբները նույն այն խնձորենին են, իսկ ամեն անգամ կրկնվող ակումբները մեզ այլևս չեն զարմացնում, որովհետև մենք արդեն ընտելացել ենք, բայց միևնույն է մենք միշտ ժպտում ենք ակումբից հետո, չէ՞ որ մենք այդ ընթացքում հասցնում ենք նվիրաբերել այն բերքը, որը մեզ ընձեռել են:
Արեք այնպես, որ նվիրաբերելը նմանվի աշնանը, ակումբները՝ խնձորենուն, իսկ բերքը ինքներդ կքաղեք:
Ես Արթուրն եմ՝ Գյումրու «Հետաքրքրասերների ակումբի» անիմատորներից մեկը, ակումբը վարում եմ Աննա Կարա-Գևորգյանի հետ. սկսելով Ձեզ հետ 2016 թվականը մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում:

Արթուր Ենգոյան

Գյումրու Հետաքրքրասերների ակումբի անիմատոր

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s