“KEEP CALM & CTRLC, CTRLV”

1419905_508941725934642_2090719744_nԹեման`անհատականություն, մուտքը՝  զույգիդ հետ, իսկ դռանը փակցված ինչ-որ հին սկավառակ՝ “KEEP CALM & CTRLC, CTRLV” գրությամբ:  Այո, ինչ-որ բան Ինֆո ակումբում այն չէ: Տարօրինակ է, ճիշտ է, բայց Ինֆո ակումբում ամեն ինչ իր տեղում էր ու դեռ ավելին… միայն թե ակումբն այս անգամ պիտի տարբերվեր փոքր-ինչ արտասովոր մթնոլորտով: Ակումբը բավականին հագեցած էր մասնակիցներով, բայց նրանցից շատերի միջև կարծես հայելային պատնեշներ կային: Ինչո՞ւ հայելային: Մեր հյուրերից երեքը տեղ էին գտել ճիշտ ու ճիշտ իրենց արտացոլանքների կողքին: Մոգակա՞ն է թվում, չեմ ժխտի, երկվորյակների ֆանտաստիկ գոյությունն ինքնին բնության մոգությունն է: Ինչպես արդեն հասկացաք, մեր հյուրերի շարքում, իրենց անհատականության հետ մշտապես մաքառող երկվորյակներն էին, ովքեր պատմեցին իրենց երբեմնի արկածների, նմանության չարաշահումների, առավելությունների ու թերությունների մասին, և թե որքանով է հեշտ կամ դժվար եղել ընդգծել իրենց անհատականությունը տարիքային տարբեր փուլերում և  տարբեր իրավիճակներում:

Առանց իրար ճանաչելու, ակումբի հյուրերը փորձեցին տարբեր մասնակիցների թղթի վրա գրել տվյալ անդամի անհատը բնորոշող որևէ գիծ և առանձնահատկություն: Այ հենց այդ ժամանակ էլ սկսվեց անվանական ծանոթացումը միմյանց հետ և իհարկե քննարկումը, թե որ մասնակցի անհատն ու առաջին տպավորություններն ինչպես են ընդգծվում անծանոթի աչքերում:  Զարմանալի չէր, որ երկվորյակներից մի զույգի մոտ նշվել էին բացարձակ նույն հատկանիշները: Ակումբում առանձնակի քննարկում ունեցան նաև մարդու նմանակ-ռոբոտների և կլոնավորման թեմաները: Ամենավերջում մեր հյուրերը կիսվեցին իրենց տպավորություններով ու բարեմաղթանքներով, որոնք իրենց տեղը գտան ա՛յ այստեղ՝ դռան սրտիկների վրա:

Untitled

Այսպիսով, անկախ ամեն հանգամանքից մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի սեփական եզակիությունն ու  հարգի դիմացինինը: Հենց սա էլ կլինի առանց կոնֆլիկտների ապրելու գրավականը:

Տատյանա  Ժաքյան

Գյումրու  ակումբների  մասնակից

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s