Նոր աշխարհ և բացահայտումներ

 

12888585_1138599829505228_2016688126651502143_o“Be the Solution to Earth Pollution” երիտասարդական փոխանակման ծրագիրն առաջին միջազգային ծրագիրն է, որին երբևէ մասնակցել եմ: Այն կազմակերպվել էր Վրաստանի Ռուսթավի քաղաքում: Հայաստանում տարբեր ծրագրերի ու դասընթացների եմ մասնակցել, սակայն պետք է նշեմ, որ այս ծրագիրն առանձնանում էր նրանով, որ մասնակիցները տարբեր երկրներից էին, ինչն էլ հնարավորություն էր տալիս տարբեր մշակույթներին ծանոթանալ հենց այդ մշակույթը կրող մարդկանց միջոցով՝ լսելով նրանց պատմություններն ու տալով ինձ հետաքրքրող հարցերը:

Ծրագիրն այնպես էր կազմակերպված, որ ամեն օր մասնակից երկրները ներկայացնում էին շրջակա միջավայրի պահպանման իրենց փորձն ու մեթոդները: Սա էլ մշակույթներին ծանոթանալու յուրահատուկ միջոց էր՝ տեսնել, թե տարբեր երկրներում որքանով է կարևորվում շրջակա միջավայրի մաքրությունը, մարդկանց մտահոգությունն այդ խնդրին ու ձեռնարկած միջոցառումները:

Տպավորիչ էր նաև այն, որ դասընթացի աշխատանքային լեզվից, բացի, որը անգլերենն էր, կար նաև մեկ այլ ընդհանուր շփման լեզու, որը համախմբում էր այդքան տարբեր մարդկանց: Դասընթացի հիմնական ծրագրից հետո երաժշտությունն էր կանչում բոլորին: Հավաքվելով փոքր սենյակում՝ գրեթե ամեն երեկո նվագում, երգում և կիսվում էինք մեր սիրելի երգերով:

12920393_1146597572038787_4497876967249670064_n

Դասընթացի յուրաքանչյուր օր լի էր նոր վարժություններով ու առաջադրանքներով: Դրանցից մեկը “City Game” վարժությունն էր, որի ընթացքում բացահայտեցինք Ռուսթավիի տեսարժան վայրերից մի քանիսը, որոնցից ինձ համար ամենատպավորիչը գեղեցիկ, կանաչապատ այգին էր, որի վերջում գտնվում էր մի հին առեղծվածային ամրոց: Տեսարժան վայրերի բացահայտումներն այդ վարժությամբ չսահմանափակվեցին, և մենք օգտագործում էինք ամեն հնարավոր առիթ նոր և հետաքրքիր վայրեր այցելելու:

Այս ամենում ամենակարևորն այն է, որ բացի նոր հնարավորություններից, նոր ծանոթություններից, մշակույթների միջև նմանությունների ու տարբերությունների բացահայտումից, ես ստացա մի շարք ինձ հուզող հարցերի պատասխանների, որոնք հետս տարել էի Ռուսթավի:

Աննա Ազնաուրյան

Գյումրու ակումբների մասնակից

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s