Առաջին ինքնուրույն շփման փորձը հայրենիքից հեռու

“Be the solution to Earth pollution” միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը հիանալի հնարավորություն էր ինձ համար ծանոթանալու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Սկզբում տարբեր մտավախություններ ունեի, օր.՝ կարծում էի, որ

IMG_3693

ավելի դժվար կլինի շփումը օտարերկրացիների հետ, սակայն տարբեր խաղերը և վարժությունները, որոնցից էր «City game», ամենը հեշտացրեցին: Վարժությունն իրականացնելու ժամանակ մասնակիցների հետ խոսում էինք տարբեր թեմաներով, որի շնորհիվ կարողացանք ծանոթանալ իրար հետ: Սակայն առավել մտերմիկ շփումը եղավ ազատ ժամանակ սեղանի թենիս խաղալիս, ինչպես նաև հեծանիվ քշելու ժամանակ:Շատ հետաքրքիր էր նաև ազգային երեկոն, որի ժամանակ տարբեր երկրների երիտասարդներ ներկայացնում էին իրենց մշակույթները:

Չմոռանալով ծրագրի գլխավոր թեմայի մասին՝ նշեմ, որ աշխատանքներ էին ծավալվում էկոլոգիական խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Առհասարակ, երբ մարդկանց ներկայացնում ես որևէ տեղեկատվություն, դա այդքան էլ լավ և հեշտ չի տպավորվում, սակայն երբ մասնակիցներն ինքներն են մտածում այդ խնդրի լուծման մասին, դրանք ավելի լավ են տպավորվում և դառնում կիրառելի:

12440655_1138599846171893_5955625823718211566_o

Այս ընթացքում տարբեր հմտություններ ձեռք բերեցի, ինչպիսիք են հաղորդակցվելու, միջմշակութային երկխոսության: Ձեռք բերեցի նաև նոր ընկերներ տարբեր երկրներից: Կազմակերպչական հմտություններս էլ երկար սպասել չտվեցին, շատ լավ դրսևորվեցին ու ինձ օգնեցին հասականալ, որ պետք է միշտ հաշվի նստել եղանակային պայմանների հետ 🙂 Միգուցե և չպատկերացնեք, բայց կարելու հնարավորություն էլ ունեցա, ինչպես նաև հասկացա, որ ինձ անհրաժեշտ է լավացնել իմ կարելու ունակությունները:

Նորանոր տրամադրություններով, մտքերով և գաղափարներով վերադարձա, կարոտում եմ նոր ընկերներիս և հույս ունեմ մոտ ապագայում նորից հանդիպել: Հպարտանում եմ մեր հայ խմբով, ովքեր շատ ջերմ էին, աշխատասեր և միասնական, որի մի մասնիկն էի նաև ես:

Աշոտ Մխիթարյան

Երևանի ակումբների մասնակից

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s