Անկրկնելի պահեր…

Արդեն 2 տարի է ինչ միացել եմ «Հայաստանի Երիտասարդ Քաղաքացիներ» ծրագրին և  շատ ուրախ եմ, որ միացել եմ այդ մեծ և կրեատիվ խմբին, որին կարող եմ ընտանիք անվանել: Այդ ընտանիքը բավական մեծ ազդեցություն է ունեցել իմ ու իմ կյանքի վրա: Այս 2 տարիների ընթացքում ես այնքան նոր հմտություններ և գիտելիքներ եմ ստացել, որ կարող եմ վստահորեն գնալ առաջ, հստակ իմանալով, որ պատվով դուրս կգամ իմ առջև դրված բոլոր խնդիրներից:

1052278_1083621891668329_7409880353324835111_o

Հենց այս ծրագրի շրջանակներում էլ ինձ հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու միջազգային դասընթացի, որի անունն էր՝ <<Betzavta International – Learning the language of democracy>>:  Այն տեղի ունեցավ Հայաստանում՝ Աղվերանում, դեկտեմբերի 9-16-ը, որտեղ մասնակցում էին 24 մասնակիցներ` 9 տարբեր երկրներից (Հայաստանը,Բելառուսիան, Դանիան, Վրաստանը, Գերմանիան, Ռուսաստանի Դաշնությունը, Իսպանիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը): Դասընթացի նպատակն էր՝ ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրել երիտասարդներին ժողովրդավարության մասին և դրանով բարձրացնել իրավագիտակցության մակարդակը նրանց շրջանում և կրթել իրենց երկրի հոգատար քաղաքացի:

Չնայած, որ առաջին միջազգային դասընթացը չէր, որին մասնակցում էի, միևնույնն է, իմ մեջ մի փոքր լարվածություն կար, սակայն այն անցավ դասընթացի հենց սկզբից: Այն փաստը, որ մասնակիցները տարբեր երկրներից էին, որոնք ունեն տարբեր մշակույթներ և ավանդույթներ, զգուշանալու տեղիք էր տալիս: Բայց այդ փաստը բոլորովին չխանգարեց մեզ: Բոլոր մասնակիցներն այնքան բարեհամբյուր էին և ընկերասեր, որ ծանոթության հենց առաջին իսկ պահից շատ մտերիմ հարաբերություններ ձևավորվեցին: Անկեղծ ասաց չէի կարծում, որ ընդամենը 7 օրում հնարավոր է այսքան մտերմանալ բոլորի հետ:

Այդ մի շաբաթվա ընթացքում ես բավականին ինֆորմացիա ստացա տարբեր երկրների քաղաքական համակարգերի մասին: Ճիշտ է, որպես իրավագետ ուսումնասիրել եմ երկրների քաղաքական համակարգերը և հետևում եմ աշխարհում տեղի ունեցող անցուդարձին, սակայն մի բան է ուղղակի ուսումնասիրել, և լրիվ այլ բան է լսել դա հենց այդ երկրի բնակիչներից: Բացի դրանից ես սովորեցի նոր հմտություններ և մեթոդներ, որոնք հետագայում կիրառելու եմ ակումբների ընթացքում և կիսելու եմ իմ թիմակից ակուբավարների հետ:

Դասընթացի ավարտին դժվար էր գիտակցել, որ հաջորդ օրն արթնանալիս չես տեսնի նույն այդ ժպտացող և պայծառ մարդկանց, չես նախաճաշի նրանց հետ միասին և չես գնա այն նույն աշխատանքային սենյակ միասին նոր թեմա քննարկելու համար: Բայց, որքան էլ որ դժվար էր դա գիտակցելը  բոլոր ծրագրերն էլ մի օր ավարտվում են, իսկ այդ ծրագրից ես տանում եմ ինձ հետ հիշողություններ, պահեր և իհարկե ընկերներ, որոնց հետ վստահ եմ՝ ընկերությունը նոր է սկսվել:

Օվսաննա Պապիկյան

Գյումրու Ինֆո ակումբի անիմատոր

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s