Հավաստի տեղեկատվության փնտրտուքներով

13010085_866319736827783_1362192197_o
Ինչպես ամեն չորեքշաբթի, այդ անգամ նույնպես «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում «Ինֆո» ակումբի հանդիպումն էր, որն ուներ շատ արդիական թեմա` «Տեղեկատվական կոնֆլիկտներ»: Կարևորելով վերջերս Ղարաբաղա-Ադերբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձությունները՝ որոշեցինք անդրադառնալ այդ կոնֆլիկտը լուսաբանող տարբեր լրատվական կայքերին և սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածողներին: Այդ օրերին համացանցում տարատեսակ տեղեկությունների անկառավարելի հոսքի էինք ականատես լինում, որն իր հետ բերում էր մեծ քանակությամբ ապատեղեկատվություն, որի դեմ պայքարելու համար Գյումրիում եղած մի շարք ակտիվ երիտասարդներ իրականացրեցին իրազեկող ակցիաներ: Մենք ևս փորձեցինք մեր լուման ունենալ այդ գործում և ակումբի ընթացքում ներկայացրեցինք, թե ինչպես կարելի է զերծ մնալ ապատեղեկատվությունից, ինչ միջոցներով կարելի է պայքարել դրա դեմ, որոնք են այն տեղական և միջազգային վստահելի կայքերը, որոնցից կարելի է տեղեկանալ վերջին դեպքերի մասին:

Տեղեկատվական կոնֆլիկտների մասին գործնական վարժությունն օգնեց մասնակիցներին ավելի լավ հասկանալ խնդրի էությունը, իսկ հանդիպման վերջում իրականացված թիմային աշխատանքն ապացուցեց, որ ուժը միասնականության մեջ է:

Գյումրու «Ինֆո»  ակումբի անիմատորներ

Օվսաննա  Պապիկյան և Խաչատուր Դանիելյան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s