Գույներ…

12901056_1146597675372110_12951378693101504_oԱսում են, եթե կյանքում ինչ-որ վատ բան է լինում, դրա մեջ միշտ պետք է գտնել լավը։ Իմ կամավորական աշխատանքը «ԿԱԶԱ» հիմնադրամում սկսվել է հենց այդպես։ Այդպիսի օրերից մեկի ժամանակ ծանոթացա ընկերներիցս մեկի հետ, ով հաճախում էր «ԿԱԶԱ» հիմնադրամ, նա առաջարկեց գնալ իր հետ։ Այդպես հաճախելով մի օր առաջարկ ստացա վարելու արվեստասերների ակումբը։ Սկզբում քիչ էի հասկանում իմ դերը, հետո, ծանոթանալով և ուսումնասիրելով ծրագրիը, կարողացա հասկանալ այն։ Արվեստը ամենուր է, ուղղակի պետք է զգալ ու տեսնել այն «ԿԱԶԱ»-ում աշխատում եմ  երկու տարի ու չեմ պատկերացնում իմ առօրյան առանց իմ ակումբի ու մասնակիցների։ Սա մեծ հնարավորություն է զարգանալու, ստանալու նոր գիտելիքներ ու հմտություններ, առաջ շարժվելու, ձեռք բերելու նոր ընկերներ։ Սիրում եմ լինել վառ, աշխույժ և իմ մասնակիցներին տալ նոր մտքեր և գույներ։ Շատ հետաքրքիր էր միշտ փորձը կիսել ու փոխանցել այլ երկրների երիտասարդների հետ, ծանոթանալ նրանց մշակույթներին, շփվել ու ձեռք բերել նոր փորձ, հմտություններ ու իհարկե նոր ընկերներ։ Այս տարի ինձ հնարավորություն ընձեռնվեց մեկնելու Վրաստան երիտասարդական փոխանակման ծրագրի: Այն վերաբերվում էր բնապահպանությանը։ Քանի որ  այն իմ առաջին միջազգային ծրագիրն էր ու լավ չէի տիրապետում լեզվին, սկզբում շատ էի անհանգստանում, որ չեմ կարողանա շփվել, հարմարվել, հասկանալ ու օգտակար լինել իմ թիմին։ Սակայն պարզվում է, որ միայն լեզուն չէ որ միավորում է մարդկանց։

12494855_10153715890568500_3127381401587986045_n

Ծրագրին  ներկայացնում էինք մեր երկրները ու առկա բնապահպանական խնդիրները՝ փորձելով առաջարկել լուծումներ։ Ծանոթացա այլ մշակույթների և շատ դրական մարդկանց հետ, ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ շփումը հուսամ երկարատև կլինի։ Հիացած եմ Վրաստանով. բնությունն ուղղակի հրաշք էր: Ինձ ոգեշնչել է այդ երկիրը։ Իսկ ամենակարևորը, բացի փորձից և հմտություններից, ես գտա  ու բերեցի ինձ հետ նոր գույներ, քանի որ այս կյանքում ինձ համար ամեն մարդ ունի իր գույնը։

Ատա Տոնոյան

Արվեստասերների ակումբի ակումբավար

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s