«Իբրև մի նոր աշխարհ»

«Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի մասին իմացա պատահաբար, դիմեցի վերջին օրը և շատ ուրախացա,երբ իմացա, որ անցել եմ: Արդեն  յոթ ամիս է, ինչ ֆրանսախոսների ակումբի ակումբավար  եմ և այս  ամիսների ընթացքում զգում եմ՝ ինչքան նոր հմտություններ եմ ձեռք բերել, ինչքան նոր բան եմ սովորել: Դեկտեմբեր ամսին ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցա մասնակցելու “Betzavta International-Learning the language of democracy” միջազգային դասընթացին: Թեման ինձ շատ հետաքրքիր էր, բայց չէի էլ կարող պատկերացնել, որ կարող է այդքան լավ անցնել: Մթնոլորտը առաջին իսկ րոպեներից շատ ջերմ էր և անմիջական, 24 իրար անծանոթ մասնակիցներս շատ հեշտ լեզու գտանք՝ անկախ մեր մշակութային տարբերությունից:

10411925_799006136892477_5560167976534762753_n

Դասընթացը պատկերացնում էի ավելի պաշտոնական և զուտ տեղեկատվական, սակայն այն մեթոդը, որը կիրառվեց շատ ավելի օգտակար էր և գործընթացն ավելի մասնակցային էր դարձնում: Հարցեր տալու և պատասխաններ ստանալու փոխարեն՝ տարբեր հետաքրքիր վարժությունների միջոցով պատասխաններին հասնում էինք մենք ինքներս՝ մտածելով այնպիսի հարցերի շուրջ, որոնց մասին թերևս այդքան խորապես երբևիցե չէինք մտածել: Այդ մի շաբաթը լի էր բազմազանությամբ. նորանոր բացահայտումներ, նոր ընկերներ, դրական և ջերմ մթնոլորտ:

Դժվար էր պատկերացնել, որ այդ ամենը պետք է ունենա իր ավարտը: Վերջին օրն այնպիսի տխրությամբ բաժանվեցինք, կարծես մի հավերժություն լիներ, ինչ ճանաչում էինք իրար և արդեն հասցրել էինք իրար համար թանկ մարդիկ դառնալ:

Մանե Արշակյան

Երևանի ֆրանսախոսների ակումբի ակումբավար

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s