Թե ինչ կար Գյումրիում…

13620239_599716573543695_6811019143265272235_n

Այսօր մենք շրջեցինք եւ ծանոթացանք Գյումրի քաղաքին, անդրադառնալով իր ավանդույթներին, պատմություններին, աշխարհին տված իր հանճարների եւ հումորի մասին իմացանք… կիսվեցինք մեր ունեցած գիտելիքներով…
Բոլորիս հայտնի Գյումրին իր հարուստ անցյալով եւ քաղաքային կյանքին բնորոշ ավանդույթներով քաղաք է: Այն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության վտանգված հուշարձանների ցանկում, եւ մեկն է աշխարհի 100 առավել վտանգված հուշարձաններից:

Երթուղին անցնում է հին քաղաքի թաղերով, որոնք ներառված են «Կումայրի» արգելոց-թանգարանի պատմական տարածքում: Երթուղին սկսեցինք Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի մոտից, ներկայացրեցինք թանգարանը, նրա մասնաշենքի պատմությունը: Մասնակիցները տեղեկացան նաեւ Ձիթողցոնց տան եւ Ձիթողցյանների մասին…
Շրջայցը սկսեցինք եւ անցանք շուկայով, Գյումրեցիների ասած «լաչինի միջանցք», եւ ճանապարհ բռնեցինք դեպի Գյումրիի հին թաղամասերից մեկը՝ Սլաբոտկա… եղանք Տիգրանյանների տան մոտ, որտեղ ապրել էին Արմեն եւ Նիկողայոս Տիգրանյանները, նախկին Գիմնազիայի դպրոցի՝ ներկայից 6-րդ դպրոցի մոտ եւ ճանապարհը շարունակեցինք Ջիվանու փողոցով: Մասնակիցները բաժանվեցին 2 խմբի եւ ստացան առաջադրանք՝ 10 րոպեում այդ թաղամասի բնակիչներից իմանալ հետաքրքիր փաստեր թաղամասի մասին… Առաջադրանքը կատարելուց հետո մոտեցանք սբ. Միքայել հրեշտակապետի եկեղեցի /«Պլպլան ժամ»/, տեղեկացանք, որ եկեղեցու բակը նախկինում գերեզմանատուն է եղել, որտեղ հանգչում են 2-րդ համաշխարհայինի ժամանակ զոհված ռուս զինվորականներն ու ռազմագերիները: Այնուհետեւ շարժվեցինք Մայր Հայաստանի հուշահամալիր, որտեղ էլ մասնակիցները պատմեցին այն պատմությունները, որոնք իմացել էին առաջադրանքի արդյունքում:
«Վիսյոլի» Վարդան, Ատրպետ, Մկրտիչ Արմեն եւ այլ շատ ու շատ հայտնի Գյումրեցիներ, Հայֆիլմից մեզ հայտնի շատ կառույցներ եւ այս ամենը մի թաղամասում, որը նախորդ դարում ապրել է 2 երկրաշարժ եւ դեռ սպիերը կիսաքանդ շինությունների տեսքով մենք կարող ենք տեսնել…
Մայր Հայաստան հուշահամալիրում մեզ ներկայացրեցին քաղաքի 3 բերդերը՝ Սեւ, Պայտաձեւ եւ Կարմիր բերդերը, եւ մայր Հայաստան հուշահամալիրի մասին պատմություններ:

13626391_599682460213773_5324163170346269965_nՄեր երթուղու հաջորդ թիրախը քաղաքային զբոսայգին էր… Զբոսայգում տեսանք Ռոտոնդան եւ ժողովրդական տունը, ուր 1912թ. օգոստոսի 4-ին կայացել է հայ մեծանուն կոմպոզիտոր, ծագումով Ալեքսանդրապոլցի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջնախաղը: Այգու հարեւանությամբ են գտնվում քաղաքի առաջին փոստի շենքը, որտեղ էլ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:
Բոլորս գիտենք, որ Գյումրեցիները սիրում են իրենց կողմից մականուններ տալ, ոչ միայն մարդկանց այլեւ շինություններին: Այգու դիմաց գտնվող«Օժիտի» շենքն էլ իր անվանումը ստացել է 1900-ականների սկզբներին, քանի որ Ալեքսանդրապոլի հարուստ ընտանիքներից մեկի՝ Դրամփյանների դստեր՝ Ջավահիր Դրամփյանի օժիտի մի մասն է եղել… Այս շենքում է եղել նաեւ քաղաքի առաջին քաղաքապետարանը:
Այնուհետեւ ուղղություն վերցրեցինք դեպի խաչքարերի պուրակ, հրապարակ՝ որի կենտրոնով անցնում է Գյումրի գետակը, որի ափերին են գտնվում հրապարակի 2 եկեղեցիները, իմացանք հետաքրքիր պատմություններ եկեղեցիների, նրանց անվանումների մասին: Իմացանք Գյումրեցիների ասած «Լոդկա շենք»-ի մասին, եւ Վարպետաց փողոցով, որտեղ գտնվում են մեծանուն Գյումրեցիներ՝ Շիրազի, Իսահակյանի եւ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանները, քայլեցինք դեպի թատերականն հրապարակ, որտեղ էլ ավարտեցինք մեր օրը…

 Դավիթ Աբդալյան,

Գյումրու ակումբների և նախաձեռնության մասնակից

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s