Պարգևենք երեխաներին ժպիտ` օգնելով նրանց կողմնորոշվել իրենց` հասարակության մեջ դերի հարցում

IMG_6122Կամավորական աշխատանքի թերևս ամենամեծ առաքելությունը ունեցած գիտելիքն ու փորձը կիսելու ու տալու շնորհի մեջ է: Այն հնարավորություն է ընձեռում ճանաչել ինքդ քեզ ու ինչ-որ բան փոխել՝ դեպի դրականը ու բարին: «ԿԱԶԱ» հիմնադրամի «Էսպաս» կենտրոնի ակումբավարներն այս անգամ միջոցառում էին կազմակերպել Գողթ փոքրիկ գյուղում՝ կարևորելով գյուղում գտնվող աշակերտի մասնագիտական ընտրության և հետագայում հասարակական կյանքին նրա ընդգրկվելու կարևորությունը: Մենք, արդեն մեկ տարի լինելով կամավորներ   կենտրոնում, տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց էինք հրավիրել, ովքեր իրենց մասնագիտական և աշխատանքային  փորձով կարող էին կիսվել աշակերտների հետ:

Ընդունելությունը շատ ջերմ էր, երեխաները հաճույքով ու մեծ հետաքրքրությամբ էին լսում մասնագետներին, ովքեր մեծ սիրով ու ոգևորությամբ կիսում էին իրենց՝ տարիների կուտակած փորձը: Հրավիրել էինք փաստաբան, նկարիչ դիզայներ, զբոսավար, հնագետ, երիտասարդական աշխատող, լեզվաբան և այլ ոլորտների մասնագետներ, որոնք յուրովի հետաքրքիր ու հեռանկարային են: Իրականում,  հանդիպումը և անմիջական շփումը  աշակերտների հետ մեզ շատ բան սովորեցրեց: Կազմակերպել էինք նաև գրքահավաք, որոնք նվիրեցինք դպրոցի գրադարանին: Նայելով նրանց գոհ  և ուրախ դեմքերին՝ կարելի էր պատկերացնել, որ մենք ինչ-որ չափով կարողացանք օգտակար լինել:

IMG_6314

Մենք բազում խաղեր էինք կազմակերպել աշակերտների համար, քանզի այդ երեխաները գյուղում չունեն զվարճանալու, ժամանցի որևէ վայր, նույնիսկ մի սրճարան: Դպրոց գնալուց ու ուսուցիչների հանձնարարությունները կատարելուց զատ օգնում են ծնողներին դաշտում: Ուստի մենք որոշեցինք բացի մասնագիտական օգնությունից կազմակերպել ինտելեկտուալ ժամանցային խաղեր: «Այլ կերպ»  երեխաները խաղում էին առաջին անգամ, բայց աներևակայելի ոգևորությամբ ու հաճույքով: Մենք` կամավորներս, մեզ այնքան զորեղ զգացինք` կարողանալով պարգևել երեխաներին լայն ժպիտներ: Բայց ոչինչ մեզ այնքան չհուզեց, որքան վերջին նրանց մեզ ուղղված նախադասությունը.

 – Մյուս շաբաթ էլ եք չէ՞ գալու: Գոնե ամեն ամիս:

Ահա այս դրական տրամադրվածությամբ վերադարձանք Երևան՝ կրկին  հանդիպելու անհագ ցանկությամբ:

Սաթինե Օհանյան, Անգլախոսների ակումբի ակումբավար

Լիլիթ Գասպարյան, Ֆրանսախոսների ակումբի ակումբավար

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s