«Արվեստի լեզուն և մեր լեզուն»

15218578_1008159882646463_1079325941_nԱկումբի թեման՝ «Արվեստի լեզուն», իսկ ակումբավարները՝ Օվսաննան և Ատան: Նրանց ակումբներն արդեն մի քանի ամիս է փոփոխվել կամ այլևս չեն գործում, սակայն հո՛պ… ու նորից նրանցից մարդիկ ստանում են ակումբի հրավեր: Ոմանք անտեսում են, ոմանք հետաքրքրվում, բայց ալարում են գալ, սակայն հավաքվում է մի խենթ, հետաքրքիր ու հավես մասնակիցների խումբ, որին տեսնելն արդեն մոտիվացնում է անմոռաց ակումբ անելու: Հա՛, մոռացանք ասել, թե ինչի այսքան ամիսներ անց մենք հայտնվեցինք 🙂 Սովորել նոր հմտություններ և կիրառել դրանք՝ հիանալի է, սակայն երբ դա կարողանում ես փոխանցել և կիսվել քեզ շրջապատող պայծառ երիտասարդների և քո ընկերների հետ, ավելի արժեքավոր է դառնում արածդ գործը: Հենց այդ սկզբունքին հավատարիմ մնալով՝ որոշեցինք մի հավես հանդիպում կազմակերպել, որի միջոցով կկարողանայինք փոխանցել որոշ հմտություններ և արդյունավետ մեթոդներ մեր նոր ակումբավար-ընկերներին: Սակայն վերջին պահին որոշեցինք մեր թրեյնինգ-ակումբը անել բաց, թե՛ մեր ակումբավարների, թե՛ բոլոր այն մարդկանց համար, ովքեր կհետաքրքրվեին մասնակից դառնալ մեր միքանիժամյա հանդիպմանը: Ակումբի թեման էլ պատահական չէր ընտրված: Քանի որ ամսվա թեման էր՝ «Միջմշակութային երկխոսություն», որոշեցինք այնպիսի հանդիպում անել, որը ցույց կտար տարբեր գործնական աշխատանքների միջոցով, որ արվեստի մեջ չկան լեզուներ, լեզվական խոչընդոտներ, և բոլորը կարող էին զգալ ու հասկանալ արվեստը և միմյանց՝ առանց որևէ խոսքի: Այս առանձնահատուկ և յուրօրինակ լեզուն սիրվեց բոլորի կողմից: 15175390_1008159892646462_603473716_n

Ամենահաճելի պահերն ապրեցինք, երբ ակումբից հետո ոգևորված ու տպավորված մասնակիցները շնորհակալություն հայտնեցին և պահանջեցին (ուշադրություն ՊԱՀԱՆՋԵՑԻՆ, այլ ոչ թե՝ խնդրեցին), որ այն շարունակական լինի կամ, երբ գնացինք ու տեսնանք, որ մեր արած մեթոդները օգտակար են եղել ակումբավարներին, իսկ խորհուրդները հաշվի են առնվել, մեզ հպարտ ենք զգում, որ կարողացանք ճիշտ կատարել մեր առջև դրված խնդիրները: Այդ իսկ պատճառով մտադրություն ունենք ամիսը մեկ անգամ կազմակերպել նման հանդիպումներ՝ նոր գույներ հաղորդելու մեր երիտասարդությանը:

Ու մի կարևոր բան՝ չգիտենք, թե ինչքանով նրանք կհիշեն մեր կիրառած մեթոդները և աշխատանքները, սակայն մի բան հաստատ է՝ այդ մի քանի ժամվա ընթացքում բոլորս ստացանք այնքան դրական էմոցիաներ, որ դրանք երկար ժամանակ մեզ սնուցելու են մոտիվացիայի ալիքով:

Օվսաննա և Ատա,

Մենթորներ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s