Կյանքիս անմոռանալի ժամանակահատվածը «Մեդիա դպրոց»-ի հետ

16976943_761455277345840_543916408_n2016 թվականի ինձ համար առավել տպավորիչ 10 օրը ես անցկացրեցի Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Մասնակցության հայտը լրացնելիս չէի կարծում, որ կլինեմ  70 մասնակիցներից մեկը և կներկայացնեմ Հայաստանը ևս 9 հայ երիտասարդների հետ:

«Մեդիա դպրոցը» համախմբել էր բազում նոր գաղափարներ, զարգացած և տարբերվող մասնակիցների, կազմակերպիչների և դասընթացավարների: Տասնօրյա այս դասընթացն ինձ համար շատ մեծ փորձ եղավ թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ և թե՛ որպես ակտիվ քաղաքացի:

Դասընթացը շատ բովանդակալից էր և հնարավորություն տրվեց մի քանի օրում ստացած գիտելիքներս գործնականում կիրառել: Շատ հետաքրքիր էր կարճամետրաժ ֆիլմերի պատրաստման գործընթացը: Թիմային աշխատանքը, պրոֆեսիոնալ մասնագետները, մասնակիցների շրջանում բացահայտվող դերասանները, տեսախցիկից օգտվելու գաղտնիքները, լույսի ու ստվերի համադրությունը ինձ համար շատ դռներ բացեցին:

Դասընթացը լեցուն էր նաև մեզ՝ երիտասարդներիս  համար 21–րդ դարում առավել հետաքրքրական սոց. ցանցերի առավել արդյունավետ օգտագործման և դրանց միջոցով ինքնազարգացման և մոտիվացնող լսարանի  ձեռք բերման համար: Առավել մեծ լսարանի ձեռք բերման համար մենք աշխատեցինք հուզիչ և մարդկանց վրա տպավորիչ ազդեցություն ունեցող տեքստերի մշակման և դրանք գործնականորեն օգտագործման վրա:

Բացահատումներիս շարքից էր նաև Կիև քաղաքը իր ամբողջ գեղեցկությամբ, ծրագրի մասնակիցները իրենց չափազանց հետաքրքիր մարդ տեսակներով և իրենց կայացած, բայց և նորը սովորելու և փորձ ձեռք բերելու ցանկությամբ: Մշակութային երեկոների ընթացքում կարողացա ծանոթանալ 6 տարբեր երկրների մշակույթային անցյալին ու կենցաղավարությանը: Անչափ մոտիվացնող էր ինձ համար նաև այն, որ ծրագիրի ղեկավարը մի շատ խելացի հայ երիտասարդ է, ով թեև ապրում և աշխատում է Գերմանիայում, բայց պահպանել է իր հայ տեսակն ու լեզուն:

Այն ամենը ինչ ես սովորեցի, այն նոր գաղափարները և մտքերը, որ ես ունեցա, ինձ համար շատ մեծ մոտիվացիա է, որը ես կկարողանամ օգտագործել և ծառայեցնել իմ ինքնազարգացմանը:

Լիլիա Գևորգյան,

Գյումրու Արվեստասերների ակումբի ակումբավար

Leave a comment