Երևան-Գյումրի տրանզիտ /վերջ/

… ժամը 9-ին նախաճաշելը մասամբ ստացվեց (դե գիշերը ուշ քնելը իրա հետևանքներն ուներ), բայց 10-ին ֆորումում լինելը եղավ, ու սկսվեց մեր դասընթացը: Մեզ էր միացել Արեգը, ով էլ վարեց մեր դասընթացի մնացած մասը: Արեգի շնորհիվ հիշեցինք մեր ակումբների բոլոր մասնակիցներին, վեր հանեցինք մեզ հուզող խնդիրները ու գտանք դրանց լուծումներ: Չէինք hասցրել ամեն ինչի մասին խոսել, երբ արդեն երեկոյան ժամը 7-ն էր ու կարաjինք գնայինք Գյումրու մնացած մասը բացահայտելու  (դա մեզ չհաջողվեց, շատ ժամանակ չունեինք, բայց ստացանք բավականին շատ հրավերներ՝ (հուսամ Գյումրու երեխեքը չեն մոռացել դրանց մասին) Գյումրի վերադառնալու ու մի լավ ման գալու: Քաղաքի կենտրոնում չկողմնորոշվելով, թե ուր գնալ (դե դա նորմալ էր հազար մարդ, հազար կարծիք սկզբունքով) ու ստիպված բաժանվեցինք երկու խմբի: Մի խումբը գնաց Թորիկենց հյուր (ճիշտ ա՝ հստակ չգիտեմ, թե ինչ են արել, բայց գիտեմ, որ կեսից հիշել են, որ ֆիլմը նկարվել ա Թիֆլիսում: Հուսամ իրանց արկածների մասին խմբի երեխեքից մեկը կպատմի), դե իսկ մենք գնացինք «Ռոքի պատը» 20170325_180323տեսնելու: Անցնելով Գյումրու այգու միջով՝ հասանք «Ռոքի պատին».

-Վայ իմ սիրած խումբը…

-Նայե՛ք Բիթլզը…

-Ի՞նչ խումբ եք շատ սիրում

-Ռամշտայն…

-Բա էտ խումբ ա՞, ո՞նց ես լսում …

Որպես հայ չէինք կարա չհիշեինք Սիստեմին, բայց իմ հիշելով, իրանք չկային պատին (այ սա էլ ա պատճառ մի անգամ էլ գնալ Գյումրի ու նայել ավելի ուշադիր):

Երկար քայլելուց հետո եկանք հետ «ԿԱԶԱ»: Ու էլի մաֆյա (փաստորեն մենք շատով խաղալու ուրիշ ոչ մի խաղ չգիտենք): Այ ստեղ առաջացավ իմ նոր մականունը «Սև» (սրա համար շնորհակալություն Անդոյին), խաղի ժամանակ սև էի ու ինքը ամբողջ խաղի ընթացքում ինձ կասկածեց, բայց չհանեց (հուսամ նրա համար, որ լավ էի խաղում, բայց անկեղծության համար ասեմ, որ շատ վատ էի խաղում, վերջում կրվեցինք):

Հետո Գյումրու երեխեքը գնացին ու մնացինք Երևանից եկածներով: Արմենը (ինքը իմ եղբայրն ա, որի մասին ոչ մեկ սկզբից գլխի չի ընկնում) բերեց իրա գիթառը ու սկսեցինք շաաատ վատ երգել մեզ ծանոթ ու անծանոթ երգեր, ու գիթառի ձայնից մեզ միացան Նաիրան ու Կարինեն: Որոշ ժամանակ տարածքի ապրողներին «տանջելուց» հետո Նարինեն ու Կարինեն գնացին:

Գայանեն ու ես հիշեցինք մեր ընկերուհու Մարիամի ծնունդի մասին ու որոշեցինք շնորհավորել իրան բոլորով: Սովորական հեփի բըրթդեյի փոխարեն հնչեց Թաթայի «Ծաղիկներ բերեմ» երգը (գիտեմ, որ էս պատմությունից հետո համոզվելու եք մեր ցնդվածության մեջ, բայց հավես էր):

Որոշ ժամանակ անց միացավ պռոյեկտորը, որը միացրել էինք ֆիլմ նայելու համար, բայց ֆիլմը հետաձգվեց մի քանի ժամով, քանի որ մենք բացեցինք մեր փոքրիկ ստվերների թատրոնը ու սկսվեց.P_20170325_233259

-Գնա աջ…..

-Չէ ձախից լավ ա….

-Նկարում եմ, կամաց գոռացեք

-Իջի ներքև..

-Մի քիչ էն կողմ գնա… լավ ա մնա այ տենց… ապրես..

-Վայ էս խփելու պահը ինչ լավն ա…

Գիշերը մեկի կողմերը, որոշեցինք ֆիլմը վերջապես նայել: Կինո ընտրելու լուրջ պարտականությունը դրվեց Սևակի վրա (ինքը դրա մասնագետն ա ու պետք ա լավ կինո ընտրի ու ընտերց):

Կինոն նայելուց հետո աղջիկները հայտնվեցին խոհանոցում (այո-այո հենց աղջիկները),սկսվեց փոքրիկ ճաշկերույթ ու գնացինք քնելու:

Առավոտ 9-ին էլի նախաճաշի, էս անգամ ավելի տխուր, մեր վերջին հավես ժամերն էին Գյումրիում:  Ուրախ վին-վին կոմպրոմիսներից հետո, էլի դուրս եկանք քայլելու: Տեսանք Լաչինի շուկան, քաղաքի մի ուրիշ հատված, «Բարդ իրերի նորոգման» տեղը (որոշեցինք պարզել՝ ինչ ա նշանակում «բարդ իրեր» ու պարզեցինք, որ դրանք սովետական ժամանակի պիլասոսներ են, լվացքի մեքենաներ ու պարկետ մաքրելու սարք, որի անունը ես տենց էլ չհիշեցի): Վերադարձանք «ԿԱԶԱ»:

Գոռը, որպես պրոֆեսիոնալ կիթառահար (դե երևի կիթառահար, իրականում չգիտեմ, ուղղակի շատ լավ էր նվագում) մեզ համար նվագեց: Ընթացքում եկավ Կարինեն.

– Երեխեք ջան, մեր մեքենան եկել ա, պետք ա գնանք…

Վերջին պահին արագ խոսակցություններ, հաջողներ ու պաչիկներ (նենց տպավորություն էր, ոնց որ բաժանվում էին արդեն հազար տարվա բարեկամներից, բայց իրանց ընդհամենը ճանաչում էինք մի քանի օր):

Երևան վերադառնալը էնքան ուրախ չէր ինչքան Գյումրի գնալը, բայց դե վատ էլ չէր….

– Ստեղ կպահե՞ք իջնենք…

Արմենը ու ես իջանք մեքենայից ու գնացինք տուն: Իսկ թե ինչ եղավ մեքենայում հետո, չեմ կարա ասեմ, բայց դե առանց ինձ ո՞նց կարար հետաքրքիր լիներ )))

Վերջ

Սյուզաննա Քոսյան,

Մարդու իրավունքների ակումբի ակումբավար /Երևան/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s