«ԿԱԶԱ»-ն ու Ես

Հիմա արդեն վստահ կարող եմ ասել՝ Ես «ԿԱԶԱ» հիմնադրամի մի մասնիկն եմ: Շատ փոքր ashotմասնիկը, իհարկե, բայց դա նշանակություն չունի: Նույնիսկ ամենամեծ օդանավն է փոքր մասնիկներից հավաքվում: «ԿԱԶԱ»-ում կամավորության անցնելը մի փոքր ծիծաղելի է: Դրանից նույնիսկ դավադրության հոտ եմ առնում: Ընթերցասերների ակումբի ակումբավարներից Աննան, որը ժամանակին դժբախտություն է ունեցել հետս նույն դասարանում սովորելու, հրավիրեց իրենց ակումբին մասնակցելու: Ես էլ գնացի՝  միամիտ-միամիտ, ոչինչ չկասկածելով: Հերմինեն էլ էր այնտեղ՝ մեր ծրագրի ղեկավարը: Ակումբից հետո Հերմինեն հրավիրեց «ԿԱԶԱ»-ում զրուցելու, գլխի էի ընկնում բանն ինչ է, բայց Հերմինեի շարմը ու նաև իմ անսահման սերը խելացի մարդկանց (հատկապես կանանց) նկատմամբ դրդեցին ընդունել հրավերը: Մյուս օրն  ես արդեն թակարդում էի: Առանց մտածելու, գլխով “ՀԱ” արեցի Հերմինեի ակումբավար դառնալու առաջարկին: Հիմա նույնիսկ, չեմ հասկանում, թե ինչու այդքան հեշտորեն համաձայնվեցի: Անսահման ձանձրույթն ու օրս փոխելու միտումը ինձ դարձրեցին «ԿԱԶԱ»-ի մի անդամը: Իսկ թե ինչ եղավ հետո անպայմանորեն կցնցեր համացանցը, եթե դրանից միայն հետաքրքիր մարդիկ օգտվեին ու ոչ թե սեփական անսահման խելքը ինտերնետ թեստերով ստուգող անբաններ: Բայց դա ուրիշ օպերա է: Վերադառնանք «ԿԱԶԱ»: Ես սկսեցի ամբողջ օրը «ԿԱԶԱ»-ում անցկացնել: Նույնիսկ երկուշաբթի էի գնում, մինչև հայտնաբերեցի, որ երկուշաբթի «ԿԱԶԱ»-ն փակ է: Երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ աշխատելու գաղափարը հենց սկզբից ինձ գերեց: Քնել, երբ մարդկության 90 տոկոսը անիծում է այդ օրվա առավոտը: Ես «ԿԱԶԱ»-ում կքնեի, եթե ակումբավարների համար դա անվճար լիներ: Ես կապված չէի մյուս ակումբներին, նույնիսկ իմ ակումբին այդքան կապված չէի, ինչքան «ԿԱԶԱ»-ի մթնոլորտին: Ինստիտուտում անցկացրած ձանձրալի, սպանող ժամերից հետո «ԿԱԶԱ»-ն փրկության կղզի էր իմ համար:

Մի օր էլ հնդկական սերիալներով արբած նստած էի, երբ մեսենջերս ծնգաց: Հերմինեն էր: Ես կտեղադրեի այդ նամակի սքրինը այս պատմության մեջ, եթե կարողանայի: Ես Word-ից այնքան էլ չեմ հասկանում: Հերմինեն պատմում էր Լեհաստանում անցկացվելիք թրեյնինգի մասին, որը ֆինանսավորում էր Էրասմուս Պլուս ծրագիրը: Շշմելու բան: Ընդամենը 4 ամիս էի կամավոր, ու Հերմինեն հենց ինձ էր ընտրել: Այդ դասընթացից վերադարձել եմ 3 օր առաջ ու հիմա «ԿԱԶԱ»-ում նստած հավաքում եմ այս տեքստը: Տանը չեմ մտածել, ես միշտ հենց այդ պահին, առանց նախորոք մտածելու եմ ինչ-որ բան անում: Իմպրովիզը իմ տարերքն է: Իմ «ԿԱԶԱ» գալն էլ էր իմպրովիզի պես մի բան, ու այդ իմպրովիզը շարունակվում է մինչև այսօր:

«ԿԱԶԱ»-ն փրկության կղզուց վարածվել է օրվա անբաժանելի մի մասի: Ես այստեղ եմ նույնիսկ երբ անելու բան չկա, չնայած մյուս կողմից…անելու բան միշտ կգտնվի՝  “Այլ Կերպ” խաղալ, միացյալ ակումբներ մտածել, նոր գաղափարներով կիսվել, հանգստանալ, ապրել: ԱՅՈ՛, «ԿԱԶԱ»-ն այն տեղն է, որտեղ փոշուց ու մռայլությունից խեղդված Գյումրին սկսում է նորից շնչել…

Գյումրու հետ, «ԿԱԶԱ»-ում, շնչում եմ և ես:

Աշոտ Թադևոսյան,

Ընթերցասերների ակումբի ակումբավար /Գյումրի/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s