Ի՞նչ վերնագիր կդնեիք

Գիտե՞ք, թե ինչ բախտ է պետք Վանաձոր գնալ մի օր, երբ էնտեղ արև կա։ Որպես վանաձորցի ես դա լա՜վ գիտեմ։ Ուղղակի նենց ա ստացվել, որ Վանաձորում տարվա մեջ արևոտ  բավականին հազվադեպ ա լինում, զուտ համեմատության համար ասեմ, որ մի քանի օր առաջ, երբ Երևանում +40-ից ջերմաստիճանը բարձրացավ, Վանաձորում +13 աստիճան էր։ Էս ամեն ինչին էլ գումարում ենք անձրևներն ու դառնում ա  տիպիկ լոնդոնյան եղանակ ))), բայց դե եղանակային կանխատեսումները թողնենք հիդրոմետին ու անցնենք բուն թեմային։

IMG_5325

Ուրեմն մի արևային օր ՀԵՔ-ի փոքր, բայց մեծ նպատակներով զինված թիմը հավաքվում ու գնում ա Կիրով… վայ կներեք, Վանաձոր։ Հավաքվելով« ԷՍՊԱՍ»-ում` ճանապարհ ենք ընկնում Վանաձոր։ Չնայած մենք բավականին մոտիվացված էինք, բայց մոտիվացիան ավելի բաձրացավ, երբ մեր վարորդը որոշեց, որ մենք գնալու ենք ոչ թե ավանդական դարձած Ապարանով, այլ ոչ ավանդական Սևանով։

Ու սենց Սևանի կողքով անցանք, Դիլիջանի անտառները տեսանք (թող ինձ ներեն Կարգինի տղաները փոքրիկ գողության համար) ու մի քիչ ուշացած հասանք Վանաձոր։

Էնտեղ մեզ արդեն պատրաստ դիմավորեցին Վանաձորի երիտասարդները, ու մենք անցանք գործի։

IMG_5293

Խոսելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունների մասին՝ մենք հիշեցինք, թե ինչպես չի կարելի «ուրիշների գլխից թռչել», հատկապես եթե էտ ուրիշը քո դասղեկն ա կամ ուսուցիչը, թե ինչպես էին մեզ ստիպում ստանալ գնահատականներ, որոնց մենք ոչ միշտ էինք արժանի և այլն։

Հետո մենք ընդունեցինք, որ բոլորս (կամ մեծամասնությունը) փոքր ժամանակ կերել ենք միջատներ, հող կամ նմանատիպ այլ բաներ 🙂

Հասցրեցինք EVS-ի («Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագիր) հետ քայլել Եվրոպայի հավեսագույն վայրերով և ի վերջո հիշեցինք Երևան վերադառնալու մասին։ Բայց մինչև Երևան  հասնելը, մենք հասցրեցինք թրջվել Սևանում (մեղք կլիներ պահը կորցնել, քանի որ մեր վերադարձը ևս Սևանով էր)։

 Ու վերջապես հասանք Երևան, հույս ունենալով, որ մեր փոքրիկ էքսկուրսը դեպի ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություններ, ինչպես նաև EVS-ի հեռավոր անկյուններ հետք թողեցին երիտասարդների կյանքում, ու էս ոլորտներում էլ մի փոքր ավելի զինված, սկսելու են ակտիվանալ ու ակտիվացնել վանաձորյան անձրևներից բողոքողներին ու ոչ միայն​ …

Հ.Գ. Երկար մտածեցի, թե ինչպես վերնագրել ու որոշեցի ձեր օգնությանը դիմել: Ի՞նչ վերնագիր կդնեիք 🙂

Սյուզաննա Քոսյան,

Մարդու իրավունքների ակումբի ակումբավար /Երևան/

Advertisements

1 thought on “Ի՞նչ վերնագիր կդնեիք

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s