Սկիզբ, թե՞ վերջ

Բարև բոլորին (հիմա էլի կմտածեք՝ ինչ ա ուզում ես աղջիկը մեզանից, հա գրում-գրում, բայց ոչինչ…)IMG_4236

Էս անգամ (քանի որ արդեն նոր կամավորների՝ ծրագրին միանալու ժամանակն ա) ես որոշել եմ ընկնել հուշերի գիրկն ու «հին» ու «նոր» կամավորներին պատմել (հիշեցնել),  թե ինչ ա եղել մեզ հետ անցած մի ամբողջ տարվա ընթացքում «ԿԱԶԱ»-ում։

Սկզբի համար ասեմ, որ մենակ հավես բաներ եմ պատմելու (սովորաբար մարդիկ վատ բաներ կարդալ չեն սիրում), բայց դե չմտածեք, որ «վատ» բաներ չեն լինում: Այ ստեղ հանգիստ կարելի ա Տոլստոյ ցիտել՝ «Երջանիկները նման են իրար, իսկ դժբախտները՝ դժբախտ յուրովի»։ Ուզում եմ ասել, որ լավ բաները նման են, վատերը՝ տարբեր ( ախ հուսամ կների ինձ Տոլստոյը ինձ կների նման խառնաշփոթի համար), բայց «ԿԱԶԱ»-ում ոչ մի ակումբ ու դրանց ներսում տեղի ունեցող բաները նման չեն իրար, դա կհասկանաք մի քանի անգամ մնացած ակումբավարներին հանդիպելուց հետո, բայց դա հետո կհասկանաք, իսկ հիմա անցնենք առաջ։

Ամեն ինչ սկսում ա սովորականի նման՝ լրացնում եք օնլայն թեթիկ և սպասում պատասխանի, բարեբախտաբար թերթիկի մեջ չկա բոլորիս կողմից չսիրված մի բան, որ կոչվում ա մոթիվեյշն լեթր, որը գրում ենք կյանքի վերջին րոպեները տեսնելով, ըստեղից-ընդեղից քոփի փեյսթ անելով և բոլորիս հատնի ու անհայտ եղանակներով։

Հետո, ինչպես միշտ, հարցազրույց։ Ձեզ զանգում ու ժամ են պայմանավորվում ( հա-հա՜ պայմանավորվում, ոչ թե ասում՝ վաղը ժամը 9-ին էն 4-րդ երազից կարթնանաս ու կգաս)։

Պայմանավորված ժամին մոտ ես՝ մարդ, ով նոր էր բացահանտում իր համար Երևանը, սկսեց փնտրել Նալբանդյան 29-ը, որը ոնց հետագայում պարզվեց գալիս էր անմիջապես Նալբանդյան, կարծեմ, 37-ից հետո։

Լավ, չշեղվեմ, ի վերջո հասա տեղ, բավականին վազելով, քանի որ չէի ուզում ուշանալ։

Ինչ ենք մենք պատկերացնում հարցազրույց ասելով, ճիշտ ա, մութ սենյակ, ջղային, վախենալու  դեմքերով մարդիկ, տարօրինակ հարցեր, հա՜ չէ սա ոնց որ դիմացի շենքն եմ նկարագրում կամ իրա դեռ սովետից մնացած պոդվալները, բայց դե, ի՞նչ արած, ես հարցազրույցները սենց էի պատկերացնում։

Մտա ներս, սպասվածին ճիշտ հակառակ, ինձ դիմավորեցին Կարինեն ու Նաիրան (ժպիտով) ու անցանք բուն թեմային, որը սկսվեց ոչ թե ավանդական «Ներկայացեք խնդրում եմ»-ով, այլ «Սյուզաննա ջան, կարո՞ղ է ջուր ուզես»-ով (չմոռանանք, որ ես վազում էի)։ Էսքանից հետո վատ լինել չէր կարող։

Իսկ ի՞նչ եղավ հարցազրուցի ժամանակ չեմ ասի, որ իմ նման մի քիչ տանջվեք ու վախեք :Ճ

Մի քանի օր հետո ես դարձա «ԿԱԶԱ»-ի Մարդու իրավունքների ակումբի ակումբավար։

Բայց դրանից առաջ նախապատրաստական դասընթաց ու մի քանի օրում մենք իմացանք, թե ով է ակումբավարը և ինչ է նրան սպասվում ( բայց վերջինը դեռ ոչ մեկ մինչև վերջ չգիտի)։

Հետո սկսեցին ակումբները, որոնք անցնում էին հավես, հետաքրքիր, խառը (հատկապես, երբ դու ակումբից մի օր առաջ քննության ես եղել), անակնկալներով լիքը ու էլի սենց լիքը բառեր, որ եթե անգամ Աճառյանի բառարանը գրես քիչ կլինի (քանի որ ինչպես ասում էր Ինչ-որ մեկը՝ մեր լեզուն աղքատիկ ա)։

Որոշ ժամանակ անց մենք գնացինք Գյումրի, իսկ թե ինչ եղավ Գյումրիում արդեն պատմել եմ, կարող եք կարդալ ( ինձ թվու մա ես լավ մարկետոլոգ կլինեմ :Ճ) ։

Որոշ ժամանակ անց եկավ պահը, որ բացի ակումբավարությունից մենք նաև ծրագրեր էինք իրականացնում։ Ընդհանուր կազմակերպեցինք երկուսը՝ մեկը Արշալույսում, մյուսը Վանաձորում։ Արշալույսի ծրագրի ժամանակ ես հասկացա, որ մենք ունենք մե հրաշալի պոտենցիալ Հայաստանի գյուղերում, բայց երբեք դրան ուշադրություն չենք դարձնում, կամ էլ քիչ ենք դարձնում։ Էնտեղ մենք փորձեցինք գյուղի ակտիվ երիտասարդներին էլ ավելի ակտիվացնել։ Իսկ էն, որ մենք էնտեղ պարել սովորեցինք, ես կյանքում չեմ մոռանա։

Իսկ ինչ եղավ Վանաձորում, հա-հա, ես դրա մասին էլ հոդված ունեմ (նենց որ չենք մոռանում վերը նշած մարկետոլոգի պոտենցիալի մասին)։

Հետո ամփոփիչ հանդիպում, որի ժամանակ Գյումրու երեխեքը եկան Երևան, հին ծանոթներին նոր կողմերից ճանաչելու հավես ժամանակ եղավ։ Հետո գնացինք բավականին սպասված արձակուրդ։

Այ սենց շատ արագ ես պատմեցի, թե ինչ ա եղել անցած մեկ տարվա ընթացքում, հա պատկերացրեք սա արագ էր, քանի որ մանրամասն պատմելու դեպքում կարելա միհատ մեծ գիրք գրել, բայց դա թողնենք նոր եկող սերունդներին :Ճ

Այ ստեղ երևի պետք ա գրեի՝ «Սիրելի՛ կամավորներ, մտնելով «ԿԱԶԱ»-ի ընտանիք, ձեր դիմաց բացվում է նոր կյանք տանող մի ճանապարհ …», բայց չեմ ուզում ստեղ արտագրել իմ վերջին զանգին տնօրենի ասած ճառը, քանի որ դիսկը կալարեմ միացնեմ :Ճ

Դրա համար կգրեմ են, ինչ գրած ա հենց վրան:

Բարի երթ սիրելի շրջա, օյ, կամավորներ …

 

Սյուզաննա Քոսյան,

Մարդու իրավունքների ակումբի ակումբավար /Երևան/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s