Տպավորությունների տեղատարափ

«ԿԱԶԱ» կամ կամավորների ակտիվության զարգացման ակումբ: Հետաքրքիր էր, չէ՞: Ինձ էլAnna հետաքրքրեց «ԿԱԶԱ»-ն,  երբ  առաջին անգամ տեղեկություն ստացա: Կամավորներ, ակումբներ, ակումբավարներ, թրեյնինգներ և այլն: Մի խոսքով արդեն կպատկերացնեք: Ի դեպ, «կամավորների ակտիվության զարգացման ակումբ» անունը ես եմ հորինել: Մի օր քայլում էի՝ մտածելով, թե ինչպես է բացվում «ԿԱԶԱ»  հապավումը  և … և ստացա այս հրաշալի ու ըստ իս՝ բնութագրող անունը: Գոնե մեկ անգամ «ԿԱԶԱ» -ում գտնվողը կհամաձայնի ինձ հետ, որ այն հրաշալի մթնոլորտ է պարունակում իր պատերից ներս: Անցնենք առաջ: Իմ ամենասիրելի սենյակի մասին եմ խոսելու. խոհանոց՝ մեկ բառ, բայց շատ զգացողություններ, ինձ նման շատ ուտողները կհասկանան, թե առակս ինչ է ցուցանում: Շատ անգամներ ճաշել ենք բոլորով միասին, խոսել, մեկս մյուսի համար թեյ կամ սուրճ պատրաստել:  Խոհանոցից մնացած հուշերից մեկը այս արտահայտությունն է. «Բաժակները ձեռքերդ չֆռֆռաք սենյակներով, պրծաք, լվացեք դրեք տեղը» : Փակեմ խոհանոցի թեման այս նոտայի վրա:

Համակարգչային սենյակ կամ Ֆորում: Երկուսն էլ ամենահարազատ սենյակներից են: Առանձնահատուկ բան չեմ նշի:

Վերջապես…կամավորներիս համար նախատեսված սենյակը: Ինչքան բան ենք արել հենց այդ սենյակում, թե՛ նախաձեռնությունների ժամանակ,  թե՛ ուղղակի, երբ հավաքված ենք եղել բոլորով: Ինչ եղել է, մնալու է մեր մեջ:

Թրեյնինգների մասին այդքան էլ տեղեկացված չէի մինչ «ԿԱԶԱ» -ում հայտնվելս: Առաջինը, որին մասնակցեցի, Գյումրու «ԿԱԶԱ»-ում էր: Երևանի մեր երեխեքն էին եկել…Ուղղակի բառերով այդքանը փոխանցել անհնար է: Ամենատպավորիչը էն էր, որ ես Տարոնին տեսա ու մտածեցի թե ինքը փոքր երեխա է, դա էլ հեչ, մտքիս մեջ ասացի «Էս երեխուն ընչի՞ են բերել հետները»: Ամսի 27-ին էլ մեր վերջին, ընդհանուր, ավարտական թրեյնինգն էր: Այս անգամ մենք Երևանում էինք….Լիքը հուշեր կան, կապերի ամրապնդում, վկայականի ու վերջապե՛ս կրթապիտակների ստացում: Ամեն ինչ թողած մենք ուզում էինք կրթապիտակ ստանալ , որ վերջում լիքը ունենանք մեր վկայականների հետ:

Ամեն ինչ վերջացավ ու հասանք տուն: Երեխեքի կեսը նստել ու մուլտիկ էին նայում…դե արի ու բացատրի, որ էդ պատկերը ավելի շատ լացելու էր, քան խնդալու: Կիսաքուն վիճակ,  ուտելիքները սեղանին դրած, կեսը քնած: Հետո էլ առավոտը բողոքներ են գալիս, թե մուլտիկը լավը չէր: Ասա, որ քնած էիք, ինչ գիտեք լավն էր, թե չէ: Մի խոսքով, էներգիա տվեցինք ու ստացանք, թարմացանք ու հետ եկանք: Վերջում իրար գրկեցինք ու խոստացանք վերադառնալ:

Հ.Գ Էս ամեն ինչը կարդալուց Վերջին զանգյան տպավորություն ստացա

Հ.Գ.Գ Դուք էլ բանմ գրեք, տեսնինք ինչ կստացվի վերջում:

Աննա Գրիգորյան,

Ընթերցասերների ակումբի ակումբավար /Գյումրի/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s