Թե ինչպես անցանք ճանապարհային երթևեկության կանոնները…

IMG_0398 - копияԲոլորս գիտենք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ասվածի մասին…..հատկապես երբ սկսում ես երեխաների հետ աշխատել, ավելի կոնկրետ փոքր տղաների հետ։ Նման ու տարբեր մտածմունքներին հաջորդեց գործը։ Դե…ամեն ինչ ունի սկիզբ, ուրեմն, պատմեմ հենց սկզբից։

Դեռ նախաձեռնությունների մասին մտածելու  փուլն էր, երբ ընկերներիս մոտ առաջացավ ՃԵԿ (Ճանապարհային Երթևեկության Կանոններ) դասավանդելու գաղափարը։ Գյումրիում, ցավոք սրտի, շատ են ՃԵԿ-ի խախտումներն ու խախտողները, այդ թվում նաև ո՛չ ուղղություն ցույց տվողներ կան, ո՛չ էլ փորձել ցանկացողներ։

Մենք՝ մի խումբ ջահելներով որոշեցինք այդ դժվար գործը վերցնել մեզ վրա և ուղղորդողի դեր տանել։

Համախմբված աշխատանքը միշտ էլ լավ  ու դրական արդյունք է ունեցել…այս անգամ էլ բացառություն չեղավ։ Փորձեցինք համացանցից ու մեր լավ ընկերներից քաղել ու վերցնել այն ամենը ինչ կարող էինք… փոխադարձ էներգիան ու գիտելիքներն ապահովված էին։ Գրքույկների, համապատասխան նշանների և ոստիկանության ներկայացուցիչների հետ մեկտեղ հասանք լավագույն արդյունքին։ Այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց պատճառահետևանքային կապի։ Կար հստակ գաղափար, ցանկություն սովորելու և սովորեցնելու։

Էպիկենտրոնը Գյումրու Ակադեմիական վարժարանն էր, իսկ հրաշքները՝ 7-րդ դասարանում սովորող տղաները։ Դժվար, գրեթե անհնար է պատկերացնել, որ 12-13 տարեկան տղաները կարող են ցանկություն ունենալ ինչ-որ բան սովորելու, այն էլ իրենցից ընդամենը 5-6 տարի մեծ աղջիկներից։ Դժվար է նույնիսկ ընդունել, որ դասընթացի անցկացման օրերին նրանք ձեռք բարձրացնելով էին հարց տալիս կամ խոսում։

Ինչ խոսք, հրաշալի սերունդ ու ապագա ունենք։

Դասընթացն անցկացվեց Ճանապարհային Անվտանգության Ազգային Խորհրդի մշակած ճանապարհային երթևեկության կանոնների մասին մշակած գրքույքով: Իսկ սրան հաջորդեց գիտելիքների պրակտիկ կիրառումը Գյումրու փողոցներում։ Երկար օրեր պահանջվեցին մինչև կարողացանք հստակեցնել օր և ժամ, իսկ օրվա պլանը զարմանալիորեն շուտ էինք կազմել։

Զանգ երեխաներին ու ծնողներին, ոգևորություն սպասելիքներից և իհարկե գործնական հաճելի աժոտաժ։

Պատմության մեջ կարելի է առանձնահատուկ թանաք պարունակող գրիչով ու մեծատառերով նշել ՀՈՒՆԻՍԻ 6-ը։

Մեզանից շուտ էին հավաքվել տղերքը, սպասում էին, որ խոստացած գեղեցիկ օրը պարգևելու ենք վերջապես, մենք էլ իրենց հետ միասին վայելելու ենք։

Ուղղությունը դեպի Կենտրոնական Այգին էր, բայց ընկերներիցս մեկի օգնությամբ տուր կազմակերպեցինք քաղաքով, մինչ այգի հասնող բոլոր տեսարժան վայրերում՝ քաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող ամեն ինչի վերաբերյալ, իսկ ընթացքում մեր տղաները փորձում էին կիրառել տեսական գիտելիքներ ճանապարհային անվտանգության կանոնների վերաբերյալ։ Քաղաքի փողոցների, դռների, շենքերի և այլնի մասին խոսեցինք, հարցեր տվեցինք ոստիկանին, ծիծաղեցինք, նկարվեցինք և հասանք այգի։ Խաղերի միջոցով օրը ավելի հագեցած անցավ, արթնացանք, թարմացանք, հասցրեցինք թրջվել, ՃԵԿ forever գոռալ և արագ գնալ ԿԱԶԱ։

Երևի թե ոչ ոք հնարավորություն չի ունեցել քաղաք կառուցելու, բացի մեզանից։ Հնարավոր ու անհնար ամեն ինչ արել էինք, որ երեխաները կարողանան փոքր թղթի վրա իրենց պատկերացրած մեծ քաղաքը կառուցել։ Եվ ստացվեցց….

Բառերով նկարագրել ու փոխանցել 365 օրերից ՄԵԿԸ անհնար է, իսկապես….

Իսկ մենք շարունակելով արդեն վերջացրել ենք նկարների ընտրման փուլը։

Որոշեցի՛նք, երեքը դարձրեցի՛նք տասներեք ու անցա՛նք գործի։

Իսկ ո՞ւր եք հասել ԴՈՒՔ։

Հատուկ շնորհակալություններ ու լիքըը սերրրր Հերմինեին, Տաթևիկին, ոստիկաններին, ընկերներիս ու էրեխեքին։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s