Հայկի ԿԱԶԱպատումը

Պատմությունը սկսվեց 2016թ.-ին, երբ Գորիսից տեղափոխվեցի Երևան Ֆրանսիական համալսարանում սովորելու։ Ամեն ինչ շատ լավ էր ստացվում ինձ մոտ, միշտ կարողանում էի օրս հետաքրքիր դարձնել։ Մենակ էի ապրում, ու շատերին թվում էր՝ ձանձրանում եմ։ Իրականում ինքս ինձ հետ երբեք չեմ ձանձրանա։ Օրս ավելի հետաքրքիր դարձնելու համար սկսեցի սովորելուց բացի այլ զբաղմունք փնտրել։ Տարբեր կամավորական աշխատանքների էի մասնակցում։ 2016թ.-ի նոյեմբերին իմացա Espaces-ի ու ԿԱԶԱ-ի մասին։ Այն ժամանակ անուններից ավել ոչինչ չգիտեի։ Ընկերներս ասացին, որ կամավորական աշխատանքներում ներգրավված լինելու համար Espaces-ը հրաշալի ընտրություն է՝ ջերմ թիմով և մասնագիտական առաջընթացի երաշխիքներով։  Կամուկացի մեջ էի. մի կողմից ընկերներս ասում էին, որ անպայման պետք է ինտեգրվել Espaces-ի թիմ (շնորհքով ներխուժել Espaces  թիմ), մյուս կողմից աղոտ պատկերացումներս և ոչ լրիվ տեղեկացվածությունս ինձ թույլ չէին տալիս համարձակել։

Իրավիճակը հանգուցալուծվեց, երբ տեսա, որ կամավորների հայտագրումն արդեն վերջացել է, իմ կողմից հարգված կառույցներից մեկում ստացա պրակտիկայի հնարավորություն և սկսեցի աշխատել ֆրիլանս հիմունքներով։ Մի քանի ամսով ենթագիտակցաբար սառեցրի ԿԱԶԱ-ում կամավորության ցանկությունս և ծրագիրս։

Ժամանակի ընթացքում, առանց դրա ընդգծված ցանկությունն ունենալու, սկսեցի ավելի ու ավելի շատ տեղեկություն ստանալ ԿԱԶԱ-ի մասին։ Նախ, սոցիալական մեդիայի միջոցով, հետո՝ այն ընկերներիս ու ծանոթներիս, ովքեր արդեն աշխատել կամ աշխատում էին այստեղ։ Նախորդ տարվա հետաքրքությանս գումարվեց նոր ձեռք բերված ցանկությունը և մի օր դիմեցի կամավորության հայտին։ Գիտե՞ք, երբեմն հայտը լրացնելիս արդեն իսկ որոշակի պատկերացում կարելի է կազմել այն մասին, թե արդյոք լավ է անցնելու աշխատանքը, թե ոչ։ Եթե հայտը լրացվում է մի շնչում, ապա անկասկած դիմորդի համար հետաքրքիր է անցնելու աշխատանքը։ Իսկ երբ մի շնչում լրացված հայտը ընդունվում է, ապա արդյունավետ և հաճելի համագործակցությունը անխուսափելի է

IMG_1127Եվ ահա, 2017թ.-ի աշուն։ Հետաքրքիր հարցազրույցից հետո դարձա կամավորներից մեկը։ Հարցազրույցի ժամանակ իմացա, որ ֆրանսախոսների ակումբում պահանջվող 3 ակումբավարներն արդեն ընտրված են։ Շատերը կվրդովվեին՝ ասելով, թե դեռ հարցազրույցների փուլն ավարտված չէ, ի՞նչ սկզբունքով են ընտրվել կոնկրետ ակումբավարներ։ Բայց ես, որպես ամեն ինչի մեջ նոր հնարավորություն փնտրող մարդ, մի քիչ նույնիսկ ուրախացա` կարծելով, թե հնարավորություն կունենամ վարելու Հոգեբանական կամ Մարդու իրավունքների ակումբը, ինչն էլ անձնային (բազմակողմանի) զարգացման հետաքրքիր միջոց կլիներ։ Ճակատագրի բերումով ընտրվեցի նոր ստեղծված մի ակումբի անդամ, որն այդքան էլ չէր հետաքրքրում ինձ. համենայն դեպս այդ ժամանակ իմ՝ ակումբի մասին պատկերացումը չէր համապատասխանում ցանկություններիս։

Իհարկե, մեր առաջին հանդիպման օրը ինձ հնարավորություն տվեցին դառնալ ֆրանսախոսների ակումբի ակումբավար և ես, իհարկե, բաց չթողեցի հնարավորությունը։

Երբ առաջին անգամ մեկնեցինք վերապատրաստման (Գյումրի), ծանոթացա բոլոր ակումբավարների և թիմի հետ։ Վստահ կարող եմ ասել, որ ամենամեծ նվերը, որ ակումբավարությունը տալիս է ինձ, ոչ թե գիտելիքներն ու կարողություններն են, այլ ընկերներն ու ծանոթները։ Այստեղ հանդիպել եմ հրաշալի ընկերների, ովքեր ինձ ամեն օր նոր բան են սովորեցնում, կիսվում են իրենց փորձով և խորհուրդներով։ Անկասկած, սա ԿԱԶԱ-ի ամենամեծ նվերն է ինձ։

IMG_1167Երկրորդ ամենամեծ նվերը կարողություններն են՝ մասնագիտական և անձնային։ Իսկ կարողությունները շատ են՝ մենեջմենթ, ճարտասանություն, կազմակերպչական ունակություններ, իսկ ամենակարևորը, որ դժվար թե ուրիշ տեղ սովորեի՝ ուշադրության կառավարումն է։

Ուշադրության և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ կառավարման օրինակներ տեսա իմ առաջին ակումբի ժամանակ։ Առհասարակ, առաջին ակումբի ժամանակ սովորում ես ձեռքբերվելիք գիտելիքի զգալի մասը։ Ուղղակի ժամանակ է հարկավոր ամբողջը վերլուծելու և «մարսելու» համար։ Առաջին ակումբը միակ ակումբն էր, որ լարվածություն էի զգում։ Տարբեր պատճառներով. նախ, առաջին ակումբն էր, փորձ չունեինք և չգիտեինք՝ արդյոք ինչ անում ենք, ճիշտ ենք անում։ Հետո, շատ լավ աշխատել էինք ակումբը վերսկսելու մասին լուրը տարածելու վրա և կային շատ ծանոթներ, կուրսեցիներ, որոնց մի մասը եկել էր ուղղակի աջակցելու համար, իսկ մյուս մասը իրոք հետաքրքրված էր։ Ընկերների նկատմամբ, միշտ հավելյալ պատասխանատվություն կա: Եվ վերջապես, մասնակիցների թիկունքում տեսնում էինք մեր մենթորներից մեկին՝ Տաթևիկին, ով անընդհատ նշումներ էր անում։ Ակումբի վերջում, իհարկե, քննարկում ունեցանք, և պետք է ասել, որ առաջին ակումբը բավականին լավ էր անցել, իսկ Տաթևիկի նոթատետրում նաև դրական գնահատականներ էին։ 🙂

– Հետաքրքիր մի դրվագ, որ եղել է ակումբում ձեր կատարմամբ, կամ ինչ-որ բան, որ սովորեցիր մասնակցից, ինչ-որ նոր բան, որ տվեցիր մասնակիցներին, ինչ-որ բան, որ թիմային աշխատանքում պարզվեց և այլն

Ակումբների ընթացքում, իհարկե, բազմաթիվ հիշարժան դրվագներ ենք ունեցել։ Եղել են վեճեր, որոնք հարթել ենք։ Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ մեր նվիրված մասնակիցներից շատերը սկսում էին բավականին երկար խոսել և մնացածը ձանձրանում էին։ Դրա դեղը նույնպես գտանք։

 

Բայց ամենաբարդ կոնֆլիկտն այն էր, երբ մասնակիցներից մեկը սկսում էր քմծիծաղով պատասխանել ակումբավարների հարցերին՝ պատճառաբանելով, թե անիմացիան արդյունավետ չի կատարվում, և նա ձանձրանում է։ Երբեմն 20-30 մասնակցով ակումբներին դժվար է ապահովել բոլորի միաժամանակ ներգրավվածությունը, սակայն անհնար չէ։ Գաղտնիքը կրկին ուշադրության կառավարման մեջ է։

Կարևոր է մի բան հիշել. երբեք պետք չէ քննադատությունը, նույնիսկ քմծիծաղով ասվածը, ընդունել որպես վիրավորանք։ Այն պետք է ընդունել որպես օգնություն։ Եվ ոչ միայն ակումբների ժամանակ։ Ամբողջ կյանքում։ Քննադատությունը յուրօրինակ օգնություն է մեզ՝ անընդհատ կատարելագործվելու։

Շատ քիչ ժամանակ է մնացել, և ահա այս հոսքի ակումբավարներս էլ կդադարենք ակումբները վարել։ Բայց դե, ինչ խոսք, չենք դադարի ինքներս մեզ ԿԱԶԱ-ի ակումբավար համարել, ասելով՝ նախկին ակումբավար չի լինում։ IMG_1366

Հայկ,

ԿԱԶԱ-ի ակումբավար 🙂

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s