Իմ անցած ուղին ՀԵՔ-ում

Հարգելի՛ ակումբավարներ, ակումբի մասնակիցներ,

MichaelՎերջին տարիներին հաճախ են ինձ հարցնում, թե ինչո՞ւ եմ մասնակցում «ԿԱԶԱ» հիմնադրամում գործող Անգլախոսների, Մարդու իրավունքների, Միջմշակութային հաղորդակցման ակումբներին, ի՞նչ են դրանք ինձ տալիս և ինչո՞ւ ես մի օր որոշեցի այցելել Գյումրի։

Այս հարցերին պատասխանելու, իմ փորձով կիսվելու համար որոշեցի գրել այս հոդվածը։

Այսպիսով, 2016 թվականից մինչ այսօր ես հաճախում եմ «Էսպաս» կենտրոն և առաջին ծրագիրը, որին մասնակցեցի 2 անգամ՝ այն էլ հանգամանքների բերումով, աշխատանքային հմտությունների զարգացման ծրագիրն էր, որի արդյունքում, ճիշտ է՝ ես աշխատանք չգտա, բայց դրա փոխարեն իմ առջև բացվեցին «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում գործող երիտասարդական ակումբների դռները։

Տարբեր ակումբներում ինձ գրավում են տարբեր բաներ։ Օրինակ՝ Անգլախոսների ակումբը, որն ի դեպ առաջին ակումբն էր, որին սկսեցի մասնակցել, ինձ գրավեց ոչ միայն այն պատճառով, որ ես շատ եմ կարևորում անգլերենի իմացությունը մեր օրերում և ինձ համարում եմ անգլախոս աշխարհի մի մաս, այլև ակումբն ինձ համար լավ միջավայր է բարելավելու իմ գիտելիքները, ինչու չէ նաև աջակցելու մյուս մասնակիցներին, որ բարելավեն։ Ակումբում ինձ շատ են դուր եկել ոչ ֆորմալ կրթության մեթոդները, որոնք թույլ են տալիս երիտասարդներին ուսուցողական գործընթացի ակտիվ մասնակիցը և ստեղծողը լինել, ինչը շատ է պակասում մեր կրթական համակարգին, որտեղ վերջիններս ավելի շատ պասիվ սպառող են։

Երկրորդ ակումբը, որին ես մասնակցում եմ, Մարդու իրավունքներ ակումբն է: Այս ակումբին հաճախելու իմ նպատակր ոչ միայն իմանալ իմ իրավունքների, օրենքների մասին, այլև պաշտպանել այնպիսի խոցելի խմբերին, ինչպիսիք են՝ երեխաները, կանայք, էթնիկ և սեռական փոքրամասնությունները: Մարդու իրավունքների ակումբը նույնպես կազմակերպվում է ոչ ֆորմալ կրթության մեթոդներով և այն խթանում է օրինապահ և այլոց իրավունքների հադեպ հարգանք տածող քաղաքացի։

Երրորդ ակումբը, որին ես մասնակցում եմ, Միջմշակութային հաղորդակցման ակումբն է: Այս ակումբին մասնակցելու պատճառը միայն այն չէ, որ ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի, այլ այս ակումբի միջոցով իմ նպատակն է ծանոթանալ այլ մշակույթների և ժամանակակից աշխարհի մաս կազմել: Միջմշակութային ակումբը ինձ տալիս է հնարավորություն լինել կազմապերպված լայնախոհ քաղաքացի;

Դեռևս անցյալ տարվանից, երբ իմացա Գյումրիում գործող ակումբների մասին, իմ առջև նպատակ դրեցի, որ պետք է անպայման գնամ ու մասնակցեմ, քանի որ նաև շատ եմ կարևորում 2 քաղաքներում գործող ակումբների միջև համագործակցությունը։ Եվ վերջապես հունիսի 5-ին մեկնեցի Գյումրի, որպեսզի մասնակցեմ Անգլախոսների ակումբին։ Այցելությանս ընթացքում ոչ միայն հնարավորություն ունեցա ծանոթանալու Գյումրիին, այլև իմ փորձով կիսել այնտեղի մասնակիցների հետ։

Ահա և հարցերի պատասխանները, իսկ հոդվածս կավարտեմ շատ մեծ ցանկությամբ տեսնելու ամենուր բազմազանություն համամարդկային արժեքներ և ժողովրդավարություն։

 

Հարգանքներով՝

Միքայել Էմջի Գուլյան, ակումբների մասնակից

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s