«ԿԱԶԱ»-ում երիտասարդները երազանքներ են կատարում

Նոր Տարի… Հեքիաթային, պոզիտիվ, գույներով լի տոն, որն իր պայծառ տրամադրությամբ է վարակում բոլորին՝ մեծ թե փոքր: Այս տոնը, սակայն, իր առանձնահատուկ դերն ունի փոքրիկների համար.ինչպես նաև մեր փոքրիկ Գեղամիկի ու իր քույրիկի համար: «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի գյումրու` ֆրանսախոսների ակումբի ակումբավարներ Գոհարիկը,Հեղինեն և Քոլեթը(EVS), հերթական անգամ մտածում էին` ին՞չ կարող են անել այս շաբաթվա ակումբի շրջանակներում և նախաձեռնում են ձեռագործ աշխատանքներ պատրաստել ու վաճառել christmas bazar-ի ժամանակ, որը պետք է անցկացվեր «Լոֆթ»-ում: Ծրագրի ղեկավար Հերմինեն նախաձեռնությունը տարածում է բոլոր ակումբավարների մեջ, և շատերը պատրաստակամ են լինում օգնել և պատրաստել ձեռագործ աշխատանքներ, որը վաճառելուց հետո ստացված ամբողջ հասույթը պետք է օգտագործեն փոքրիկ Գեղամին(ով  ունի մանկական ուղեղային կաթված) նվերներ գնելու համար: Երիտասարդների կողմից պատրաստվեցին տոնական մոմեր, տոնածառի խաղալիքներ, թխվածքաբլիթներ և այլ գունավոր ու հեքիաթային իրեր։Տոնական տրամադրության և մեծ սիրո արդյունքում ստեղծվեցին այնպիսի նախշուններ,որոնք վաճառվեցին մեծ արագությամբ:Այնպես որ ձմեռ պապիկը շուտով կայցելի Գեղամիկին ու իր հետ կտանի շատ ու շատ նվերներ:

 

Ճիշտ է, մենք չենք կարող ժպիտ ու ուրախություն պարգևել բոլոր փոքրիկներին կամ աշխարհը գունավոր դարձնել բոլորի աչքերում, բայց մենք կփոխենք այս նոր տարին մեր փեքրիկ հրաշքի համար: Այս տարի հայաստանում տեղի ունեցան պատմական բացառիկ իրադարձություններ և իրական փոփոխությունների ակնկալիքներով դիմավորում ենք գալիք 2019 թվականը: Երիտասարդությունը դարձավ այն շարժիչ ուժը, որը հույս ներշնչեց նոր հայաստանի կառուցման տեսլականին: Աշխարհում չկան մարդիկ, ովքեր չունեն աջակցության կարիք,սակայն ցանկանում եմ, որ նոր հայաստանում և նոր տարում յուրաքանչյուր անհատ բարություն անի սրտի թելադրանքով, այլ ոչ թե կարիքից դրդված:2019 թվականը թող դրական էներգիա հաղորդի մեզ` երիտասարդներիս, որպեսզի կարողանանաք շատ ավելի լավը դարձնել մեր առօրյան` փոխելով երկրի տրամադրությունը:Թող աշխարհից հեռանան պատերազմի վտանգները , բնության արհավիրքները ,երեխաներին սպառնացող վտանգները և ընդհանրապես թող պայծառ և լուսավոր գաղափարները գերիշխող դառնան մեր հայրենիքում:Թող մեր երկրում թևածի գիտելիքի ,աշխատանքի համերաշխության մթնոլորտը,թող ոչ մի ծնող մտավախություն չունենա իր երեխայի ապագայի հանդեպ, իսկ այդ ամենին հասնելու համար մենք` երիտասարդներս պետք է մեծ ջանքեր գործադրենք: Իրական երջանկությունը պետք է ծնվի մեր նպատակասլացության,ջանասիրության և նվիրվածության արդյունքում: 2019 թվականին նոր դրական լիցքերով շարունակելու ենք մեր գործունեությունը «ԿԱԶԱ»-ում, որպեսզի մեր դավանած ազատությունը, եղբայրությունը ,կարեկցանքը,գիտելիքի փիլիսոփայությունը տիրապետող դառնա Հայաստանում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։50958988_624771051275742_6936876785862705152_n

Շարունակելի…

«Ընթերսացերների ակումբի» ակումբավար՝ Լիլիթ Թադևոսյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s