«ԿԱԶԱ»-ում երիտասարդները երազանքներ են կատարում Մաս 2

Երբ ամեն բան հասնում է իր գագաթնակետին, անելիքներիդ մասին ձախողման մտքերը հասնում են նվազագույնի և դու աամբողջ հոգով սկսում ես անել այն, ինչ ոչ բոլորն են արդարացի ու ճիշտ համարում։Անցած տարին բավականին լի էր ու հակասական բոլոր առումներով։Կարծում եմ տարվա ամփոփման համար բավականին ուշ եմ գրում, բայց հավատա, այս ամենը թղթին ու քո դատին հանձնելու համար ինձնից երկար, անքուն ու մտածմունքային գիշերներ պահանջվեցին։Այն ինչ կարդալու ես հիմա, գուցե հուզի քեզ, կամ քո մեջ արթնացնի անտարբերության մատնված, հոգուդ անկյուններում՝ փոշու մեջ կորած զգացողություններ։Ես իրականում չգիտեմ դրանց ինչպես են անվանում։Հիմա սկսեմ խոսել բուն թեմայից։Ես ինձ հայտարարում եմ տարվա մարդ։Հայտարարում եմ նաև այն մարդկանց, ովքեր ինձ հետ հավասար արել են այս բարդ աշխատանքը։ Ամանորյա տոներին ընդառաջ կազմակերպվել էր «Christmas Bazar»: Մասնակցում էինք նաև մենք՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը՝ իր վառ կամավորների հետ։Մենք ու մեր ծրագրի համակարգող, մեր լավագույն ընկեր ու խորհրդատու Հերմինեն որոշեցինք պատրաստել ձեռքի աշխատանք-դեկորացիաներ ամանորյա թեմատիկայով։Որոշված էր դրանք վաճառել ու գումարով բարեգործություն անել գոնե մեկ ընտանիքի, ով ունի կարիք։

Մեր ընկերներից մեկը գիտեր մի հրաշք փոքրիկ տղայի ու իր ընտանիքի մասին։Փոքրիկը՝ Գեղամիկը (ունի զարգացման առանձնահատկություններ) և իր քույրիկը նամակ էին գրել Ձմեռ պապիկին, խնդրանք-երազանքով, որ ուզում են տոնածառ ունենալ։Մենք իմանալով այս ամենի մասին, նպատակաուղղեցինք տոնվաճառից հավաքված գումարը երեխաների երազանքն իրականացնելուն։Գնեցինք տոնածառն ու նոր զարդարանքները․շտապեցինք հուզիչ, սպասված, ցանկալի ու ամենասիրուն հանդիպմանը Գեղամիկի,իր պայծառ քույրիկի ու նրանց ջերմ ընտանիքի հետ։Ամեն բան տեղի էր ունենում սպասվածից հիանալի։Գեղամիկն ու իր ընտանիքը մեզ ընդունեցին ամենայն անկեղծությամբ ու ուրախությամբ։Երբրևէ չեմ մոռանալու աչքերի այն փայլը, որոնք նայում էին մեզ, մինչ կտեղադրեինք նոր տոնածառը ։Այդ աչքերը Գեղամիկինն էին ու տան անդամներինը։Մենք իսկապես լցված էինք հուզմունքով։Կոկորդի ցավ էր առաջ գալիս խեղդող երջանկության արցունքներից։Տոնածառը տեղադրված էր, առաջին խաղալիքը՝ մեր ծափերով ուղեկցվող, կախված էր ամենաերևացող տեղում ու Գեղամիկի փոքրիկ ձեռքերով։Ամեն բան պատրաստ էր իրական ամանորյա կախարդանքին սպասելու համար։Գեղամիկի ու նրա քույրիկի ուրախությունն ուղղակի հորդում էր աչքերից։51251616_459016547970994_4450516077859831808_n.pngՈչինչ չեմ ուզում դնել բառերի մեջ, միայն կասեմ, որ կյանքում լինում են պահեր ու լինում են մարդիկ, ովքեր հայտնվում են ու ստիպում քեզ զգալ մարդ,ով կարող է երազանք իրականցնել ու դառնալ մեկի երջանկության պատեհը։Մի մոռացեք ապրել գիտակցելով ձեր կարևորությունը դիմացինի կյանքում։Սպասեք այդ մարդկանց, նրանք անպայման կհայտնվեն։Շնորհակալ եմ քեզ՝ Փոքրիկ, հոգու ջերմության համար,նրա համար,որ մեզ դարձրիր Տարվա Մարդ։Առողջ ու անհոգ եղիր ընտանիքիդ հետ։51623555_2257556551126274_1139972392957771776_nՄենք սիրում ենք Ձեզ։

«Ընթերցասերների ակումբի» ակումբավար՝ Ելենա Պողոսյան

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s