Այն, ինչ փնտրում էի`գտա։

51349616_377608086305015_346738542371667968_n

Ծրագրի սկսվելու ժամանակ ես նոր հետաքրքիր բան էի փնտրում, հանդիպեցին այս ծրագրի հայտարարությանը, հետաքրքրեց, քանի որ ուսումնասիրելով հիմնադրամը, նկատեցի, որ աշխատանքը երիտասարդների հետ է, այսինքն այստեղ ես կարող էի նոր մարդկանց հանդիպել, նոր մտածողությամբ, նոր աշխարհահայացքով, և քանի որ, մեծ մասն ինձանից մի քանի տարով փոքր էին, ինչու չէ, նոր էներգիայով:

-Քո տարիքում շատերը ուղղակի ձգտում են գումար աշխատել, այլ ոչ թե կամավորական աշխատանք կատարել. արդյո՞ք կարողանում ես երկուսը միասին համատեղել։

-Գումար միշտ էլ կարելի է աշխատել, նույնիսկ հիմա, ես զուգահեռ աշխատում եմ և ես ուրախ եմ , որ ընտրեցի այս ծրագիրն ու կամավորությունը, որովհետև իրոք հանդիպեցի հետաքրքիր մարդկանց։

-Նախքան ՀԵՔ ծրագրին մասնակցելը և «ԿԱԶԱ » շվեյցարական մարդասիրական հիմնադրամում կամավորություն անելը մասնակցե՞լ ես այլ ծրագրի, կամ երբևէ կատարե՞լ ես կամավորական աշխատանք։

-Դե իհարկե, դպրոցական տարիներից օգնում էինք կարիքավոր մարդկանց, ուսանողական տարիներին մի կազմակերպություն կար, որտեղ հետաքրքիր միջոցառումներ էինք կազմակերպում. մի անգամ էլ հենց ծրագրի շրջանակներում երեխաների հետ միասին այցելեցինք ԿԲ:

-Կարծում ես, որ այն ինչ անում ես «ԿԱԶԱ»-ում մե՞ծ գործ է։

-Մե°ծ, իհարկե ոչ, բայց հույս ունեմ, որ այն ինչ անում եմ, օգտակար կլինի հասարակության համար։

-Դու լինելով «Մարդու իրավունքներ» ակումբի ակումբավար ի՞նչ ես սովորում ակումբներից, ի՞նչ նոր ձեռքբերումներ ունես, ինչպիսի՞ դժվարությունների ես հանդիպում ակումբների շրջանակներում:

-Այստեղ ես նոր բաներ իհարկե սովորեցի, նաև ներկայանալի լինելու և մարդկանց հետ շփվելու տեսանկյունից:Նոր բան, նոր մարդիկ , այն ինչ ակնկալում էի. արդեն ունեմ դժվարություններ հիմնականում մասնակիցների քիչ լինելու կամ նրանց տեղյակ չլինելու մասով են եղել, և մենք նոր հետաքրքիր ու ինտերակտիվ մոտեցումներով ենք փորձում հետաքրքրել և նոր մասնակիցներ ունենալ:

-Ինչու՞ պետք է մարդիկ գան քո ակումբին։

-Իմ ակումբը մարդու իրավունքների ակումբն է, շատ կարևոր ոլորտ հասարակության համար։ Ակումբն օգնում է մտածել, վերլուծել իրավունքները, այսինքն առկա մեծ ճիշտ ու սխալ տեղեկատվություններից զատել ճիշտն ու պետքականը, և այդ ամենն արվում է պարզ, հետաքրքիր, հաճելի մեթոդներով, այնպես որ սպասում ենք բոլորին:

Երևանի «ԿԱԶԱ» հիմնադրամի «Մարդու իրավունքներ» ակումբի ակումբավար` Հարություն Վարդանյան

Խմբագիր` Գյումրու «ԿԱԶԱ» հիմնադրամի «Գիրք և Թեյ» ակումբի ակումբավար`Լիլիթ Թադևոսյան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s