Կարանտինը երիտասարդական հարթակի ադամների համար

 

Կարանտին

Քանի որ այս գրառումը կատարվել է 03.04.2020 ին, երբ բոլորը տանն էին ու դժգոհ, ես որոշոցի գրել այն մասին, որ անծանոթ մարդու ներաշխարհը նման է խավար սենյակի, որը խավար կմնա քեզ համար այնքան ժամանակ մինչև դու, մթության մեջ խարխափելով շոշափես պատերը և հասնես անջատիչին։ Դա կարող է երկար տևել, բայց վստահ եղիր, որ կգտնես և լույսը կվառվի։
Մեզանից յուրաքանչյուրի մեջ լույս կա, որի շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն, ցրել ամենաթունդ խավարն անգամ։
Միմյանց մեջ փնտրե՛ք լուսավորը, ձեր հոգու լույսը ուրիշին տվե՛ք և այդժամ կհաղթահարեք յուրաքանչուր խոչընդոտ, համաճարակ և նույնիսկ պատերազմ։
Մադկանց բավարարում էր արտաքին աշխարհը, սակայն հիմա ավելի քան ժամանակն է միմյանց հետ կիսվելու գրքերով, ֆիլմերով, երգերով և այն ամենով, ինչը ավելի լուսավոր է դարձրել մեր ներսի սենյակը։

(c)Եվա Օհանյան

Բարև, ես Շուշանն եմ ով սիրում է կյանքն առանց վարդագույն ակնոցների: Ռեալիստ լինելը միշտ օգնում է ճիշտ որոշումներ կայացնելուն ու իմ կարծիքով ցորենի հատիկի չափ ռեալիստ եմ: Քանի որ ակտիվությունը կյանքիս մի մասն է կազմում հիմա մի փոքր դժվար է պլանավորելը օրս, որովհետև երկրում արտակարգ  իրավիճակ է ու մենք չենք կարող դուրս գալ տնից, քանի որ սիրում ենք մեր կյանքը: Ինչ վերաբերվում է կարանտինին  ու ինչպես եմ ես վերաբերվում այս հարցին, ավելի քան բարդ է: Այս ժամանակահատվածում սկսեցի գիրք կարդալու փոխարեն մտածել այն կարոտների փնջի ու այն երկար ու ձիգ կյանքե փողոցների մասին, որը մինչ օրս չէի  էլ փորձել վերհիշել: Կարոտները որոնք մեզ միշտ խանգարում են լիարժեք լինելու համար հիմա էլ ավելի են կրկնապատկվել: Այս օրերին չենք կարող հանդիպել մեր ընկերներին և սա ևս  մեկ հնարավորություն է  գնահատել այն ժամանակը, որ միասին եինք անցկացրել: Վիրտուալ տիրույթում շփվելը չի կարող լրացնել կենդանի շփման բացը: Առաջ բոլորս բողոքում էինք մեր խիստ ծանրաբեռնված գրաֆիկից, բայց հիմա ժամանակն այնքան շատ է, որ  կարող ենք այն տրամադրել մեր ներքին աշխարհը մաքրելու համար:

Յուրաքանչյուր վատ բան ունի նաև լավ հետևանք, սիրենք մեր կյանքն ու ժամանակ տանք ինքներս մեզ:

(c)Շուշան Ղազարյան

 

home-quarantine-1584463060642

Մարդու ազատության սահմանափակումը կարելի է ասել շատ դաժան է։ Փորձեմ նկարագրել տիրող իրավիճակը իմ աչքերով.

Ես Բելլան եմ առաջին կուրսի ուսանողուհի, ունեմ ահագին ծանրաբեռնված առօրյա(համենայնդեպս իմ կարծիքով)։ Մինչև արտակարգ դրության մասին խոսելը ասեմ, որ կա նաև մի ուրիշ սարսափելի վիրուս, որը երկար տարիներ հազարավոր կյանքեր է խլում և որի անունը ՍՈՎ է, սակայն ի տարբերությու կորոնավիրուսի այն ունի իր բուժումը, որը հացն ու ջուրն է։ Բայց այդ մասին չգիտես ինչու չեն խոսում։

Այնուամենայնիվ արտակարգ դրության պայմաններում փորձում ես հետ չմնալ գրաֆիկից, էլի սովորում ես, մասնակցում քննարկումների և այլն, այս շրջանում սկսում ես գնահատել այն չնչին երևույթները, որի մասին ընդամենը մեկ ամիս առաջ չէիր մտածի նույնիսկ։ Քայլել, շփվել ընկերներիդ հետ տետատետ, կարոտում ես նույնիսկ քաղաքում տիրող փոքրիկ խառնաշփոթը, կարոտում ես անծանոթների թեկուզ փոքր-ինչ տխուր, մտածկոտ, բայց հույսով լի դեմքերը և այսպես մի երկար շղթա կարող ենք կազմել, սակայն այսպես կոչված կարանտինը ունի նաև լավ ազդեցություն, այն գնահատել սովորեցրեց մարդկանց։

Կարելի է համեմատական տանել նաև բանտերի, բանտախցերի հետ. Ալկատրաս կոչվող բանտը, որը պատմության մեջ ամենադաժաններից էր, գտնվում է Սան ֆրանցիսկոյում, բանտախցերում ուներ հատուկ փոքրիկ պատուհաններ, որը հատուկ էր նրա համար, որ բանտարկյալները տեսնեին կղզուց ընդամենը 2 կմ այնկողմ ծաղկող քաղաքը և գիտակցեին, որ կյանքում չեն կարողանա հասնել այդտեղ, զղջային այդտեղ հայտնվելու համար, նույն դրության մեջ են հիմա մարդիկ, որոնք բանտարկված են իրենց տներում, սա ել մեր՝ մարդկանց պատիժն է ,սակայն ինչպես Ալկատրասը փակվեց այնպես ել վիրուսը կանցնի որոշ ժամանակ անց և կվերջանա այսպես կոչված պատիժը։ Մնում է համբերությամբ զինվել և սպասել։ Ամեն ինչ լավ է լինելու։

(c)Բելլա Պետրոսյան

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s