1. Ո՞ր ակումբի անիմատորն եք: Ինչպե՞ս ստացվեց, որ այդ ակումբի անիմատոր դարձաք:
Ես Գյումրիում «Արվեստասերների ակումբի» անիմատոր եմ։ Ընկերներիցս մեկը մի օր պատահական պատմեց ինձ այս ծրագրի մասին, և իմ մեջ ցանկություն առաջացավ մասնակցելու։
2. Արդյո՞ք «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիրը ինչ-որ ազդեցություն է ունեցել Ձեր ու Հայաստանում քաղաքացիական հասարակության Ձեր ընկալման վրա:
Ծրագրի շնորհիվ շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, նոր ծանոթություններ եմ ձեռք բերում, որը ինձ հնարավորություն է տալիս նոր պատկերացումներ ունենալ քաղաքացիական հասարակության վերաբերյալ։ Ծրագիրը ինձ նաև հնարավորություն է ընձեռում ձեռք բերել միջոցառումներ կազմակերպելու հմտություններ, որը ինձ ավելի պատասխանատու անձ է դարձնում։
3. Եթե կարողանայիք ինչ-որ բան փոխել մեր հասարակությունում, ի՞նչ կփոխեիք:
Եթե հնարավորություն ունենայի հայ հասարակության մեջ ինչ-որ բան փոխելու, ապա անպայմանորեն կավելացեի մարդկանց մեջ համարձակություն։ Ես նաև կավելացնեի լավատեսությունը և վստահությունը գործի նկատմամբ
Տարոն Գրիգորյան, Արվեստասերների ակումբի անիմատոր, Գյումրի