Tag Archives: հայաստանիերիտասարդքաղաքացի

Տպավորությունների տեղատարափ

«ԿԱԶԱ» կամ կամավորների ակտիվության զարգացման ակումբ: Հետաքրքիր էր, չէ՞: Ինձ էլAnna հետաքրքրեց «ԿԱԶԱ»-ն,  երբ  առաջին անգամ տեղեկություն ստացա: Կամավորներ, ակումբներ, ակումբավարներ, թրեյնինգներ և այլն: Մի խոսքով արդեն կպատկերացնեք: Ի դեպ, «կամավորների ակտիվության զարգացման ակումբ» անունը ես եմ հորինել: Մի օր քայլում էի՝ մտածելով, թե ինչպես է բացվում «ԿԱԶԱ»  հապավումը  և … և ստացա այս հրաշալի ու ըստ իս՝ բնութագրող անունը: Գոնե մեկ անգամ «ԿԱԶԱ» -ում գտնվողը կհամաձայնի ինձ հետ, որ այն հրաշալի մթնոլորտ է պարունակում իր պատերից ներս: Անցնենք առաջ: Իմ ամենասիրելի սենյակի մասին եմ խոսելու. խոհանոց՝ մեկ բառ, բայց շատ զգացողություններ, ինձ նման շատ ուտողները կհասկանան, թե առակս ինչ է ցուցանում: Շատ անգամներ ճաշել ենք բոլորով միասին, խոսել, մեկս մյուսի համար թեյ կամ սուրճ պատրաստել:  Խոհանոցից մնացած հուշերից մեկը այս արտահայտությունն է. «Բաժակները ձեռքերդ չֆռֆռաք սենյակներով, պրծաք, լվացեք դրեք տեղը» : Փակեմ խոհանոցի թեման այս նոտայի վրա:

Համակարգչային սենյակ կամ Ֆորում: Երկուսն էլ ամենահարազատ սենյակներից են: Առանձնահատուկ բան չեմ նշի:

Վերջապես…կամավորներիս համար նախատեսված սենյակը: Ինչքան բան ենք արել հենց այդ սենյակում, թե՛ նախաձեռնությունների ժամանակ,  թե՛ ուղղակի, երբ հավաքված ենք եղել բոլորով: Ինչ եղել է, մնալու է մեր մեջ:

Թրեյնինգների մասին այդքան էլ տեղեկացված չէի մինչ «ԿԱԶԱ» -ում հայտնվելս: Առաջինը, որին մասնակցեցի, Գյումրու «ԿԱԶԱ»-ում էր: Երևանի մեր երեխեքն էին եկել…Ուղղակի բառերով այդքանը փոխանցել անհնար է: Ամենատպավորիչը էն էր, որ ես Տարոնին տեսա ու մտածեցի թե ինքը փոքր երեխա է, դա էլ հեչ, մտքիս մեջ ասացի «Էս երեխուն ընչի՞ են բերել հետները»: Ամսի 27-ին էլ մեր վերջին, ընդհանուր, ավարտական թրեյնինգն էր: Այս անգամ մենք Երևանում էինք….Լիքը հուշեր կան, կապերի ամրապնդում, վկայականի ու վերջապե՛ս կրթապիտակների ստացում: Ամեն ինչ թողած մենք ուզում էինք կրթապիտակ ստանալ , որ վերջում լիքը ունենանք մեր վկայականների հետ:

Ամեն ինչ վերջացավ ու հասանք տուն: Երեխեքի կեսը նստել ու մուլտիկ էին նայում…դե արի ու բացատրի, որ էդ պատկերը ավելի շատ լացելու էր, քան խնդալու: Կիսաքուն վիճակ,  ուտելիքները սեղանին դրած, կեսը քնած: Հետո էլ առավոտը բողոքներ են գալիս, թե մուլտիկը լավը չէր: Ասա, որ քնած էիք, ինչ գիտեք լավն էր, թե չէ: Մի խոսքով, էներգիա տվեցինք ու ստացանք, թարմացանք ու հետ եկանք: Վերջում իրար գրկեցինք ու խոստացանք վերադառնալ:

Հ.Գ Էս ամեն ինչը կարդալուց Վերջին զանգյան տպավորություն ստացա

Հ.Գ.Գ Դուք էլ բանմ գրեք, տեսնինք ինչ կստացվի վերջում:

Աննա Գրիգորյան,

Ընթերցասերների ակումբի ակումբավար /Գյումրի/

Advertisements

Սկիզբ, թե՞ վերջ

Բարև բոլորին (հիմա էլի կմտածեք՝ ինչ ա ուզում ես աղջիկը մեզանից, հա գրում-գրում, բայց ոչինչ…)IMG_4236

Էս անգամ (քանի որ արդեն նոր կամավորների՝ ծրագրին միանալու ժամանակն ա) ես որոշել եմ ընկնել հուշերի գիրկն ու «հին» ու «նոր» կամավորներին պատմել (հիշեցնել),  թե ինչ ա եղել մեզ հետ անցած մի ամբողջ տարվա ընթացքում «ԿԱԶԱ»-ում։

Սկզբի համար ասեմ, որ մենակ հավես բաներ եմ պատմելու (սովորաբար մարդիկ վատ բաներ կարդալ չեն սիրում), բայց դե չմտածեք, որ «վատ» բաներ չեն լինում: Այ ստեղ հանգիստ կարելի ա Տոլստոյ ցիտել՝ «Երջանիկները նման են իրար, իսկ դժբախտները՝ դժբախտ յուրովի»։ Ուզում եմ ասել, որ լավ բաները նման են, վատերը՝ տարբեր ( ախ հուսամ կների ինձ Տոլստոյը ինձ կների նման խառնաշփոթի համար), բայց «ԿԱԶԱ»-ում ոչ մի ակումբ ու դրանց ներսում տեղի ունեցող բաները նման չեն իրար, դա կհասկանաք մի քանի անգամ մնացած ակումբավարներին հանդիպելուց հետո, բայց դա հետո կհասկանաք, իսկ հիմա անցնենք առաջ։

Ամեն ինչ սկսում ա սովորականի նման՝ լրացնում եք օնլայն թեթիկ և սպասում պատասխանի, բարեբախտաբար թերթիկի մեջ չկա բոլորիս կողմից չսիրված մի բան, որ կոչվում ա մոթիվեյշն լեթր, որը գրում ենք կյանքի վերջին րոպեները տեսնելով, ըստեղից-ընդեղից քոփի փեյսթ անելով և բոլորիս հատնի ու անհայտ եղանակներով։

Հետո, ինչպես միշտ, հարցազրույց։ Ձեզ զանգում ու ժամ են պայմանավորվում ( հա-հա՜ պայմանավորվում, ոչ թե ասում՝ վաղը ժամը 9-ին էն 4-րդ երազից կարթնանաս ու կգաս)։

Պայմանավորված ժամին մոտ ես՝ մարդ, ով նոր էր բացահանտում իր համար Երևանը, սկսեց փնտրել Նալբանդյան 29-ը, որը ոնց հետագայում պարզվեց գալիս էր անմիջապես Նալբանդյան, կարծեմ, 37-ից հետո։

Լավ, չշեղվեմ, ի վերջո հասա տեղ, բավականին վազելով, քանի որ չէի ուզում ուշանալ։

Ինչ ենք մենք պատկերացնում հարցազրույց ասելով, ճիշտ ա, մութ սենյակ, ջղային, վախենալու  դեմքերով մարդիկ, տարօրինակ հարցեր, հա՜ չէ սա ոնց որ դիմացի շենքն եմ նկարագրում կամ իրա դեռ սովետից մնացած պոդվալները, բայց դե, ի՞նչ արած, ես հարցազրույցները սենց էի պատկերացնում։

Մտա ներս, սպասվածին ճիշտ հակառակ, ինձ դիմավորեցին Կարինեն ու Նաիրան (ժպիտով) ու անցանք բուն թեմային, որը սկսվեց ոչ թե ավանդական «Ներկայացեք խնդրում եմ»-ով, այլ «Սյուզաննա ջան, կարո՞ղ է ջուր ուզես»-ով (չմոռանանք, որ ես վազում էի)։ Էսքանից հետո վատ լինել չէր կարող։

Իսկ ի՞նչ եղավ հարցազրուցի ժամանակ չեմ ասի, որ իմ նման մի քիչ տանջվեք ու վախեք :Ճ

Մի քանի օր հետո ես դարձա «ԿԱԶԱ»-ի Մարդու իրավունքների ակումբի ակումբավար։

Բայց դրանից առաջ նախապատրաստական դասընթաց ու մի քանի օրում մենք իմացանք, թե ով է ակումբավարը և ինչ է նրան սպասվում ( բայց վերջինը դեռ ոչ մեկ մինչև վերջ չգիտի)։

Հետո սկսեցին ակումբները, որոնք անցնում էին հավես, հետաքրքիր, խառը (հատկապես, երբ դու ակումբից մի օր առաջ քննության ես եղել), անակնկալներով լիքը ու էլի սենց լիքը բառեր, որ եթե անգամ Աճառյանի բառարանը գրես քիչ կլինի (քանի որ ինչպես ասում էր Ինչ-որ մեկը՝ մեր լեզուն աղքատիկ ա)։

Որոշ ժամանակ անց մենք գնացինք Գյումրի, իսկ թե ինչ եղավ Գյումրիում արդեն պատմել եմ, կարող եք կարդալ ( ինձ թվու մա ես լավ մարկետոլոգ կլինեմ :Ճ) ։

Որոշ ժամանակ անց եկավ պահը, որ բացի ակումբավարությունից մենք նաև ծրագրեր էինք իրականացնում։ Ընդհանուր կազմակերպեցինք երկուսը՝ մեկը Արշալույսում, մյուսը Վանաձորում։ Արշալույսի ծրագրի ժամանակ ես հասկացա, որ մենք ունենք մե հրաշալի պոտենցիալ Հայաստանի գյուղերում, բայց երբեք դրան ուշադրություն չենք դարձնում, կամ էլ քիչ ենք դարձնում։ Էնտեղ մենք փորձեցինք գյուղի ակտիվ երիտասարդներին էլ ավելի ակտիվացնել։ Իսկ էն, որ մենք էնտեղ պարել սովորեցինք, ես կյանքում չեմ մոռանա։

Իսկ ինչ եղավ Վանաձորում, հա-հա, ես դրա մասին էլ հոդված ունեմ (նենց որ չենք մոռանում վերը նշած մարկետոլոգի պոտենցիալի մասին)։

Հետո ամփոփիչ հանդիպում, որի ժամանակ Գյումրու երեխեքը եկան Երևան, հին ծանոթներին նոր կողմերից ճանաչելու հավես ժամանակ եղավ։ Հետո գնացինք բավականին սպասված արձակուրդ։

Այ սենց շատ արագ ես պատմեցի, թե ինչ ա եղել անցած մեկ տարվա ընթացքում, հա պատկերացրեք սա արագ էր, քանի որ մանրամասն պատմելու դեպքում կարելա միհատ մեծ գիրք գրել, բայց դա թողնենք նոր եկող սերունդներին :Ճ

Այ ստեղ երևի պետք ա գրեի՝ «Սիրելի՛ կամավորներ, մտնելով «ԿԱԶԱ»-ի ընտանիք, ձեր դիմաց բացվում է նոր կյանք տանող մի ճանապարհ …», բայց չեմ ուզում ստեղ արտագրել իմ վերջին զանգին տնօրենի ասած ճառը, քանի որ դիսկը կալարեմ միացնեմ :Ճ

Դրա համար կգրեմ են, ինչ գրած ա հենց վրան:

Բարի երթ սիրելի շրջա, օյ, կամավորներ …

 

Սյուզաննա Քոսյան,

Մարդու իրավունքների ակումբի ակումբավար /Երևան/

«ԿԱԶԱ»-ն ու Ես

Հիմա արդեն վստահ կարող եմ ասել՝ Ես «ԿԱԶԱ» հիմնադրամի մի մասնիկն եմ: Շատ փոքր ashotմասնիկը, իհարկե, բայց դա նշանակություն չունի: Նույնիսկ ամենամեծ օդանավն է փոքր մասնիկներից հավաքվում: «ԿԱԶԱ»-ում կամավորության անցնելը մի փոքր ծիծաղելի է: Դրանից նույնիսկ դավադրության հոտ եմ առնում: Ընթերցասերների ակումբի ակումբավարներից Աննան, որը ժամանակին դժբախտություն է ունեցել հետս նույն դասարանում սովորելու, հրավիրեց իրենց ակումբին մասնակցելու: Ես էլ գնացի՝  միամիտ-միամիտ, ոչինչ չկասկածելով: Հերմինեն էլ էր այնտեղ՝ մեր ծրագրի ղեկավարը: Ակումբից հետո Հերմինեն հրավիրեց «ԿԱԶԱ»-ում զրուցելու, գլխի էի ընկնում բանն ինչ է, բայց Հերմինեի շարմը ու նաև իմ անսահման սերը խելացի մարդկանց (հատկապես կանանց) նկատմամբ դրդեցին ընդունել հրավերը: Մյուս օրն  ես արդեն թակարդում էի: Առանց մտածելու, գլխով “ՀԱ” արեցի Հերմինեի ակումբավար դառնալու առաջարկին: Հիմա նույնիսկ, չեմ հասկանում, թե ինչու այդքան հեշտորեն համաձայնվեցի: Անսահման ձանձրույթն ու օրս փոխելու միտումը ինձ դարձրեցին «ԿԱԶԱ»-ի մի անդամը: Իսկ թե ինչ եղավ հետո անպայմանորեն կցնցեր համացանցը, եթե դրանից միայն հետաքրքիր մարդիկ օգտվեին ու ոչ թե սեփական անսահման խելքը ինտերնետ թեստերով ստուգող անբաններ: Բայց դա ուրիշ օպերա է: Վերադառնանք «ԿԱԶԱ»: Ես սկսեցի ամբողջ օրը «ԿԱԶԱ»-ում անցկացնել: Նույնիսկ երկուշաբթի էի գնում, մինչև հայտնաբերեցի, որ երկուշաբթի «ԿԱԶԱ»-ն փակ է: Երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ աշխատելու գաղափարը հենց սկզբից ինձ գերեց: Քնել, երբ մարդկության 90 տոկոսը անիծում է այդ օրվա առավոտը: Ես «ԿԱԶԱ»-ում կքնեի, եթե ակումբավարների համար դա անվճար լիներ: Ես կապված չէի մյուս ակումբներին, նույնիսկ իմ ակումբին այդքան կապված չէի, ինչքան «ԿԱԶԱ»-ի մթնոլորտին: Ինստիտուտում անցկացրած ձանձրալի, սպանող ժամերից հետո «ԿԱԶԱ»-ն փրկության կղզի էր իմ համար:

Մի օր էլ հնդկական սերիալներով արբած նստած էի, երբ մեսենջերս ծնգաց: Հերմինեն էր: Ես կտեղադրեի այդ նամակի սքրինը այս պատմության մեջ, եթե կարողանայի: Ես Word-ից այնքան էլ չեմ հասկանում: Հերմինեն պատմում էր Լեհաստանում անցկացվելիք թրեյնինգի մասին, որը ֆինանսավորում էր Էրասմուս Պլուս ծրագիրը: Շշմելու բան: Ընդամենը 4 ամիս էի կամավոր, ու Հերմինեն հենց ինձ էր ընտրել: Այդ դասընթացից վերադարձել եմ 3 օր առաջ ու հիմա «ԿԱԶԱ»-ում նստած հավաքում եմ այս տեքստը: Տանը չեմ մտածել, ես միշտ հենց այդ պահին, առանց նախորոք մտածելու եմ ինչ-որ բան անում: Իմպրովիզը իմ տարերքն է: Իմ «ԿԱԶԱ» գալն էլ էր իմպրովիզի պես մի բան, ու այդ իմպրովիզը շարունակվում է մինչև այսօր:

«ԿԱԶԱ»-ն փրկության կղզուց վարածվել է օրվա անբաժանելի մի մասի: Ես այստեղ եմ նույնիսկ երբ անելու բան չկա, չնայած մյուս կողմից…անելու բան միշտ կգտնվի՝  “Այլ Կերպ” խաղալ, միացյալ ակումբներ մտածել, նոր գաղափարներով կիսվել, հանգստանալ, ապրել: ԱՅՈ՛, «ԿԱԶԱ»-ն այն տեղն է, որտեղ փոշուց ու մռայլությունից խեղդված Գյումրին սկսում է նորից շնչել…

Գյումրու հետ, «ԿԱԶԱ»-ում, շնչում եմ և ես:

Աշոտ Թադևոսյան,

Ընթերցասերների ակումբի ակումբավար /Գյումրի/

Երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…

ArthurԴեկտեմբեր ամիս, ոչ այնքան ցուրտ, ինչքան կարծում էինք և ոչ այնքան ձյունառատ, ինչքան սպասվում էր:
Դեկտեմբեր, այսինքն արդեն երկու ամիս առաջ ես սկսեցի իմ կամավորական աշխատանքն իմ հետաքրքրասեր ու հավես ընկերների հետ: Հիանալի է, երբ աշխատում ես այնպիսի մարդկանց հետ, ում հետ իրոք զգում ես, որ մեր գունազարդ ու հետաքրքիր մոլորակը սկսում է ավելի արագ պտտվել, և դա, իրոք, հիասքանչ է:

Ես ունեմ մի քանի նախասիրություններ՝ ֆուտբոլը, շախմատը, աշխարհը և, ամենակարևորն ու առաջնայինը իմ կյանքում եղել ու մնում է, օգնությունը. օգնություն ցուցաբերել բոլորին՝ ընկերներիդ, շրջապատիդ, հարազատներիդ: Դրանցից ամեհիասքանչն այն պահն է, երբ օգնում ես անծանոթներին, որոնք իրականում պարզվում է, այնքան էլ անծանոթներ չէին. ուղղակի նրանց դեռ չէի ճանաչում:

Նախ և առաջ, ինչպես բոլոր սկսնակների հետ, այնպես էլ ինձ հետ դժվարություններ առաջացան: Ես սկսեցի հիասթափվել, սկսեցի մատների արանքով նայել իրականությանը, որը այնքա՜ն բարդ ու դժվարին էր թվում: Ես սկսում էի նմանվել այն հիմարին, որի համար «անհնարը» բառարանում գտնվում էր առաջին հորիզոնականում:
Բայց գիտե՞ք, իմ բախտը երևի բերել է. չէ՞ որ ես հայտնվել էի այնպիսի մի շրջապատում, որտեղ վախը, ատելությունը, չարաշահումը և, գրողը տանի՝ այն անհնարը, որը ինձ փակուղում էր թողել ուղղակի տեղ չունեին: Եվ ահա, այն մարդիկ, որոնք «անծանոթներ» էին ինձ, սկսեցին վեր բարձրացնել և ապացուցել, որ իննսունինը անգամ ես սխալ եմ եղել, բայց հարյուրերորդում ես ճիշտ էի:

Ակամայից ուզում եմ վերադառնալ մեր ներկային, այն ներկային, որն ուղղակի գեղեցիկ է և միևնույն ժամանակ այնքա՜ն հետաքրքիր, որ ակամայից չեմ ուզում մեր մոլորակը պտտվի, առհասարակ, բայց չեմ էլ ուզում մոռանալ, որ մոլորակը մենք ենք պտտում այն անպարտելի ուժով, որը անվանում ենք՝ ընկերություն:

Մեր ներկան դեկտեմբերն է, և այն մեզ հուշում է, որ շուտով ամանո՜ր է, որը բացի ուրախությունից այլ բան չի հուշում: Բայց նույնությամբ պիտի հիշենք այն, որ ամանորը մեր հաճած կապվում է նաև այն անիծված գումարի հետ ու նյութականի հետ, որը այն ռետինի նման, որ շատ հեշտությամբ ջնջում է մատիտի ստեղծած արվեստը, կարող է ջնջել նաև մարդկանց դեմքից ժպիտը, որն այնքան հիասքանչ է, երբ մենք ենք այն պարգևում: Իսկ մեր ակումբների նպատակներից մեկն այն է, որ մարդիկ սիրով և ուրախությամբ ներկայանան, բայց հավասարազոր դառնությամբ հեռանան ակումբից՝ սպասելով հաջորդին:

Ես Արթուրն եմ «Հետաքրքրասերների ակումբի» անիմատորներից մեկը: Ակումբը վարում եմ Աննա Կարա-Գևորգյանի հետ Գյումրիում: Օգտվելով այս հիանալի առիթից, մեր ակումբի անունից շնորհավորում եմ բոլորիդ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ՝ ցանկանալով կյանքում կարճատև, բայց հաճախակի երջանկություն:

 

Իմը, թե՞ քոնը

11797986_720551954711090_1109886011_n«Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է իր մտահոգությունը վերջին 4 օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և հատկապես խաղաղ բնակիչների վիրավորման դեպքերի հետ կապված: Ուորնիկը նշել է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք խնդիրը բանակցությունների սեղանի շուջը, այլ ոչ թե մարտադաշտում լուծելու համար»։

panorama.am

«Կրակի ռեժիմի դադերուցումն այն է, ինչ մենք պահանջում ենք մենք ՝ ուկրաինական կողմը, այն ինչի մասին մենք երազում ենք : Կրակի դադարեցման ռեժիմը հանդիսանում է հիմնական և առավել կարևոր պայման Մինսկի համաձայնագիրը իրականացնելու համար»,- նշեց Պ. Պորոշենկոն

Российский диалог

Օրվա մի փոքրիկ մամլո խրոնիկոն, որը ստիպեց ինքս ինձ հարցնել․ «Ինչու՞ և ո՞րն է այս հարցերի լուծման բանալին»: Այս փոքրիկ հարցը, որպես ինձ ուղեկից հասա Գերմանիա. այստեղ միջազգային թրեյնինգ էր:

Continue reading Իմը, թե՞ քոնը

Բնության և մարդու կապի մասին

Զրույց Զինա Գրիգորյանի՝ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի այլընտրանքային պաստառների մրցույթի հաղթող և «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի 2013-2014թթ․ կամավորի հետ 

Զինան Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մասին․ Բրիտանական ֆիլմերի փառատոնը այս տարի նվիրված էր սիրո տարածման և պահպանման գաղափարին։ Հանդիսատեսին ներկայացվել էին 2014 թվականի արտադրության տարբեր ժանրերի ֆիլմեր՝ կատակերգությունից մինչև վblog,ավերագրական, որոնք պատմում էին սիրո, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Առաջին ֆիլմը, որը դիտեցի «Վիրունգա» ֆիլմն էր։ Քանի որ փառատոնի ֆիլմերի մուտքն ազատ էր, հանդիսատեսն այնքան շատ էր, որ բացի այն, որ նստելու տեղ չկար, կանգնելու տեղ էլ էր դժվար գտնել։ Դժվարությամբ, սակայն կարողացա դիտել ֆիլմը։ Այնուհետև Բրիտանական խորհրդի կայքում տեսա փառատոնում ներկայացվող ֆիլմերի համար այլընտրանքային պաստառների մրցույթի հայտարարությունը և որոշեցի մասնակցել։ Continue reading Բնության և մարդու կապի մասին

Աղբ, թե՞ արվեստ

Մարտի 12-ին Արվեստասերների ակումբում տեղիIMG_4097 ունեցավ «Աղբ, թե՞ արվեստ» հանդիպումը: Հանդիպման թեման շատ վաղուց էր պտտվում ուղեղումս, ու շատ մեծ էր ցանկությունս այն իրագործելու։ Եվ քանի որ «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի շրջանակներում ակումբներում մարտ ամսվա քննարկումների համար ընտրվել էր «Ինչպե՞ս եմ փոխկապակցված իմ շրջակա միջավայրի հետ» թեման, ինձ հաջողվեց իմ գաղափարն իրականություն դարձնել:

Continue reading Աղբ, թե՞ արվեստ