Tag Archives: հայաստանիերիտասարդքաղաքացի

Լավատեսում է Տարոնը)))

Taron1. Ո՞ր ակումբի անիմատորն եք: Ինչպե՞ս ստացվեց, որ այդ  ակումբի անիմատոր դարձաք:

Ես Գյումրիում «Արվեստասերների ակումբի» անիմատոր եմ։ Ընկերներիցս մեկը մի օր պատահական պատմեց ինձ այս ծրագրի մասին, և իմ մեջ ցանկություն առաջացավ մասնակցելու։

2. Արդյո՞ք «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիրը ինչ-որ ազդեցություն է ունեցել Ձեր ու Հայաստանում քաղաքացիական հասարակության Ձեր ընկալման վրա:

Ծրագրի շնորհիվ շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, նոր ծանոթություններ եմ ձեռք բերում, որը ինձ հնարավորություն է տալիս նոր պատկերացումներ ունենալ քաղաքացիական հասարակության վերաբերյալ։ Ծրագիրը ինձ նաև հնարավորություն է ընձեռում ձեռք բերել միջոցառումներ կազմակերպելու հմտություններ, որը ինձ ավելի պատասխանատու անձ է դարձնում։

3. Եթե կարողանայիք ինչ-որ բան փոխել մեր հասարակությունում, ի՞նչ կփոխեիք:

Եթե հնարավորություն ունենայի հայ հասարակության մեջ ինչ-որ բան փոխելու, ապա անպայմանորեն կավելացեի մարդկանց մեջ համարձակություն։ Ես նաև կավելացնեի լավատեսությունը և վստահությունը գործի նկատմամբ

Տարոն Գրիգորյան, Արվեստասերների ակումբի անիմատոր, Գյումրի

Հայ երիտասարդը կարող է իր ապագան կառուցել Հայաստանում

Սեպտեմբերի  25-27֊ը Գյումրիում տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի նորընտիր ակումբավարների առաջին դասընթացը։ Սրանով էլ տրվեց ծրագրի հերթական մեկնարկը։

Արդեն 4֊րդ տարին է, ինչ ծրագիրը ջանասիրաբար տարածում ու խրախուսում է ակտիվ քաղաքացիության գաղափարը հայ երիտասարդության շրջանում։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև մեր նպատակն է, որ հայ երիտասարդը հավատա, բացահայտի ու կիրառի իր ներուժը, որ հայ երիտասարդը չանտեսի իր շրջապատում տեղի ունեցողն ու լինի նախաձեռնող, որ հայ երիտասարդը լինի պահանջատեր և պատասխանատու միևնույն ժամանակ, և վերջ ի վերջո, որ հայ երիտասարդը իր ապագան կառուցի Հայաստանում։  Continue reading Հայ երիտասարդը կարող է իր ապագան կառուցել Հայաստանում