Tag Archives: ֆրանսախոս

«Համով» ակումբ

pizzaԶարմացա՞ք: Խոսքը «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի Գյումրու Ֆրանսախոսների ակումբի մասին է:

Մեր ակումբն այս անգամ հրաշալի անակնկալ էր պատրաստել իր մասնակիցների համար՝ վերջիններիս ծանոթացնելով իտալական խոհանոցի հետ: Քանի որ այս ամիս մեր ակումբներում քննարկում էինք «Ինչպե՞ս երկխոսել այլ մշակույթների հետ» թեման, որոշեցինք նոյեմբերի 15-ի հանդիպումը նվիրել իտալական խոհանոցի միջոցով իտալական10814186_626703657441713_1046099994_n մշակույթը բացահայտելուն: Անիմատորներն ու ակումբի մասնակիցները պատրաստեցին ու համտեսեցին իտալական պիցցա եւ լազանյա: Ուտեստների պատրաստմանն ու ճաշակմանը զուգընթաց բոլորս քննարկեցինք, արդյո՞ք խոհանոցը կարող է մշակույթներ միավորել, արդյո՞ք խոհանոցն օգնում է ճանաչել ու հասկանալ տվյալ մշակույթին բնորոշ առանձնահատկությունները: Արձագանքները բազմազան էին, բայց հիմնական միտքն այն էր, որ խոհանոցը այլ մշակույթին ծանոթանալու եւ վերջինիս հետ երկխոսելու լավագույն միջոցներից մեկն է:

Ֆրանսախոսների ակումբ, Գյումրի